«Քրոնիկական ալկոհոլամոլություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քրոնիկական ալկոհոլամոլություն''', հիվանդություն, որն առաջանում է մշտապես չափից ավելի սպիրտայի...»:
 
Տող 30.
=== Բուժման խնդիրներ ===
Բուժման խնդիրներից են՝ սպիրտային խմիչքների չարաշահման դադարեցումը, խումարաթողի համախտանիշի երևույթների վերացումը, խանգարված ֆունկցիաների վերականգնումը, ալկոհոլի հանդեպ հակման ընկճումը, ալկոհոլամոլի անձի վերադաստիարակումը, սթափության կայուն պայմանների ստեղծումը: Հիվանդն ինքն ի վիճակի չէ առանց բժշկական օգնության կասեցնել հիվանդության ընթացքը: Հարբեցողության գիտակցական ընդհատումը հնարավոր է միայն հիվանդության սկզբնական փուլերում: Դեռևս վարքագծի փոփոխություն չկրած հիվանդների մոտ ստեղծված իրադրության (ընդհարումներն ընտանիքում, աշխատանքում) լրջության գիտակցումը կարող է ընկճել ալկոհոլի հանդեպ հակումը: Հարբեցողության ինքնակամ ընդհատումը սովորաբար հետևում է ալկոհոլային սուր պսիխոզներին, բայց այն հազվադեպ է տևում կես տարուց ավելի: Հիմնականում անհրաժեշտ է հարկադրել լրացուցիչ բուժման, որում հատուկ դեր ունի ընտանիքը: Մերձավորներն ավելի շատ հնարավորություն ունեն նկատել հարբեցողության հիվանդագին բնույթը, քանի որ նրանք 1-ինն են բախվում քրոնիկ ալկոհոլամոլության բազմատեսակ և ծանր հետևանքներին: Որքան բուժումը հետաձգվում է, այնքան դժվար է դառնում չբուժված հիվանդության վտանգավոր հետևանքները վերացնելը: Բժշկին ուշ դիմելու պատճառը հաճախ հիվանդության սկզբնական ախտանշանները չիմանալն է:
==== Շրջապատի դերը հիվանդության զարգացման մեջ ====
Երկար ժամանակ, նույնիսկ, երբ խմիչքի հանդեպ հակումն առկա է, հիվանդը գործուն կերպով խմելու առիթ է փնտրում, որի համար միշտ գտնվում է հարմար ընկերախումբ, շարունակում են քրոնիկ ալկոհոլամոլությունը դիտել որպես կենցաղային հարբեցողություն, շվայտություն, հարբեցող ընկերների ազդեցություն: Ալկոհոլամոլը և նրա մտերիմները պատրանքներ են ունենում, թե իրադրության փոփոխության հետ կապված՝հնարավոր է ընդհատել այն: [[Դրդապատճառ|Դրդապատճառների]] առատությունը հարբեցողության համար ունի միայն 1 պատճառ՝ հակում խմիչքի հանդեպ: Երկար ժամանակ մտերիմները հավատում են ալկոհոլամոլների խոստումներին, որ նա կթողնի խմելը կամ կխմի չափավոր: Որպես կամքի ուժի ապացույց՝ ալկոհոլամոլը մատնացույց է անում ժամանակի որևէ հատվածի ըևթացքում իր զսպվածությունը:
 
Սակայն ցուցմունքներն ինքնին խոսում են այն մասին, որ չարաշահումը մշտական է, զսպվածությունը՝ բացառություն: Հիվանդագին վիճակի սխալ գնահատականի հետ մեկտեղ, մտերիմները թույլ են տալիս մեկ այլ տարածված սխալ, նրանք հույս են ունենում, որ հիվանդներն իրենց կամքով կարող են կարգավորել հարբեցողությունը, կերուխում կազմակերպելով տանը («որպեսզի դրսում չխմի»)՝ թույլատրում են հանգըստյան օրերին օգտագործել մեծ քանակությամբ խմիչք («որպեսզի չխմի աշխատանքի ժամին»): Սակայն հիվանդության առանձնահատկությունը՝ ալկոհոլի օգտագործումը հսկելու և գիտակցաբար սահմանափակելու անհնարինությունը, այդ միջոցառումները դարձնում են ապարդյուն: Նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ ընտանեկան ազդեցության բոլոր միջոցներն սպառված են, մտերիմները խուսափում են բժշկի դիմելուց՝ վախենալով խմողին վարկաբեկելուց, և դրանով իսկ նպաստում են հիվանդության առաջացմանը: Ընտանիքի անդամներից որևէ մեկի ալկոհոլամոլության դեպքում մերձավորների միակ հնարավոր ճիշտ գործելակերպը հարբեցողությունը դադարեցնելու վճռական պահանջն է, իսկ զսպվածության հենց 1-ին անհաջողության դեպքում՝ բժշկական օգնության համար թմրաբանին դիմելը:
 
== Հետբուժական վերականգնում ==
Բուժումից հետո ընտանիքում հիվանդին հարկավոր է մոտենալ որպես ծանր հիվանդությունից առողջացողի: Նրան պետք է աշխատանքի և հանգստի խիստ ռեժիմ, կանոնավոր սնունդ, քանի որ ալկոհոլային քաղցը կարող է հակումը նորից արթնացնել: Ուժեղ ապրումները նույնպես նպաստում են հիվանդության սրմանը: Բուժված ալկոհոլամոլների մեծամասնությանն անհրաժեշտ է օգնել հանգիստը, ժամանակը ճիշտ կազմակերպելու, դրանց ձևերը փոփոխելու գործում: