«Աթերոսկլերոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Զարկերակի պատի աթերոսկլերոզով ախտահարված հատվածներում միշտ հայտնաբերվում են [[խոլեստերին|խոլեստերինի]] կուտակումներ՝ թելքավոր (սպիական) հյուսվածքի բջիջների ու թելիկների հետ մեկտեղ: Դա առիթ է հանդիսացել, որպեսզի խոլեստերինը համարվեր աթերոսկլերոզի առաջացման պատճառ: Հետագայում պարզվեց, սակայն, որ դա բոլորովին էլ այդպես չէ:
== Խոլեստերին ==
[[Պատկեր:Blausen 0227 Cholesterol.png|մինի|ձախից|160px|Աթերոսկլերոզը և լիպոպրոտեինները]]
Խոլեստերինը մեծ քանակությամբ արտադրվում և պարունակվում է [[գլխուղեղ|գլխուղեղում]], [[մակերիկամներ|մակերիկամներում]]: Այն առկա է կենդանի օրգանիզմի բջիջների գերակշռող մեծամասնության [[բջջաթաղանթ|բջջաթաղանթներում]]: Դրանով շատ հարուստ է նաև [[ճարպային հյուսվածք]]ը: Մարդու օրգանիզմում խոլեստերինը ենթարկվում է տարբեր փոխարկումների: Այդ դեպքում, նյութափոխանակության առանձնահատկություններից կախված, կարող են առաջանալ խոլեստերինի այնպիսի միացություններ (գլխավորապես սպիտակուցային բնույթի նյութերի հետ), որոնց կազմում այն հեշտությամբ է թափանցում անոթի պատի մեջ: