«Գասպար Ոսկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Գասպար Ոսկանյան Կարապետի''' ([[1887]],գյուղ [[Գրիգորիուպոլիս]] (այժմ՝ քտա Մոլդովիայում )—24 դեկտեմբեր [[1940]]), սովետական ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս։ ՍՄԿԿ անդամ [[1919]]-ից։ Գասպար Ոսկանյան ծնվել է արդվինցի գաղթականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ավարտել Տիրասպոլի հետևակային գնդի կրտսեր հրամկազմի դպրոցը ([[1910]]), [[Թիֆլիս|Թիֆլիսի]] ռազմական ուսումնարանը ([[1913]]), ԲԳԿԲ-ի Գըլխավոր շտաբի ակադեմիայի բարձրագույն հրամկազմի դասընթացները ([[1922]])։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ժամանակ կռվել ավստրո-գերմանական ռազմաճակատում, հասել գնդապետի աստիճանի։ Մասնակցել է [[1917]]-ի Փետրվարյան, ապա [[Հոկտեմբերյան Հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը։]] Կամավոր մտել է նորաստեղծ կարմիր բանակի շարքերը, նշանակվել գնդի հրամանատար, ապա [[Մոսկվա|Մոսկվայի]] զինկոմիսարիատի զինկոմ, նպաստել նոր բանակի կազմակերպմանն ու համալրմանը։ Այդ պատասխանատու պաշտոնը վարելու ժամանակաշրջանում հանդիպումներ է ունեցել Վ․ Ի․ [[Լենին|Լենինի]] հետ, նրանից ստացել մարտական առաջադրանքներ։ Օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի ծանր օրերին մեկնել է ռազմաճակատ, [[1918]]-ի նոյեմբերի 17-ին նշանակվել [[Սամարա|Սամարայի]] դիվիզիայի (հետագայում՝ 25-րդ հրաձգային) հրամանատար, կռվել Կոլչակի զորքերի և չեխոսլովակյան հակահեղափոխական կորպուսի դեմ՝ [[Ուրալ (քաղաքատիպ ավան, Ռիբինսկի շրջան)|Ուրալի ազատագրման]] համար։ Ո-ի դիվիզիայում է կռվել Վ․ Չաւցւսևը։ Ուրալսկ քաղաքի
ազատագրման մարտերում վիրավորվել է (1919, հունվար), ապաքինվելուց հետո նշանակվել (1919, հունիս) 49-րդ դիվիզիայի, իսկ Վ․ Չապաևի հերոսական մահից ([[1919]], սեպտեմբեր) հետո՝ կրկին 25-րդ («Չապաևյան») դիվիզիայի հրամանատար։ 1919-ի հոկտեմբերին ստանձնել է 4-րդ բանակի հրամանատարությունը, գլխավորել մարտերը մինչև Ուրալյան ռազմաճակատի վերացումը ([[1920]], հունվար)։ 1920-ի հունիս—օգոստոսին գլխավորել է հարավ-արևմտյան ռագմաճակատում սպիտակ լեհերի դեմ կռվող 12-րդ բանակը։ [[1922]]-ին նշանակվել է 6-րղ կորպուսի հրամանատար, [[1925]]-ին՝ Թուրքեստանյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։ [[1926]]—[[1929]]-ին [[Ֆինլանդիա|Ֆինլանդիայում]], ապա [[Իտալիայում]] վարել է ՍՍՀՄ լիազոր ներկայացուցիչների զինվորական կցորդի պաշտոն։ [[1931]]-ից փոխադրվել է պետական աշխատանքի, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ։ Քաղաքացիական պատերազմում ցուցաբերած զորավարական տաղանդի և հերոսության համար պարգևատրվել է [[Կարմիր դրոշակ (այլ կիրառումներ)|Կարմիր դրոշի]] և Կարմիր աստղի երեքական շքանշաններով։
 
[[Կատեգորիա:Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանից]]