«Ինսուլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
1906 թ.-ին [[Ջ. Լ. Զուելզերի|Ջ. Լ. Զուելզերին]] մասնակիորեն հաջողվեց բուժել շանը ենթաստամոքսային գեղձի [[մզվածք|մզվածքով]], որը կրկնեցին այլ գիտնականներ ևս: 1916 թ.-ին ռումինացի պրոֆեսոր [[Նիկոլա Պաուլեսկի|Նիկոլա Պաուլեսկին]] ստացավ դիաբետիկ շան արյան մեջ շաքարի քանակի նվազում ենթաստամոքսային գեղձի մզվածքի ներարկման միջոցով, սակայն ստիպված էր ընդհատել աշխատանքները [[Առաջին համաշխարհային պատերազմ|առաջին համաշխարհային պատերազմի]] պատճառով: Հետագայում Ն. Պաուլեսկին իր հետազոտությունների արդյունքները հրատարակեց Փարիզում՝ չորս հոդվածներում, իսկ 1922 թ.-ին ստացավ արտոնագիր՝ ենթաստամոքսային գեղձի մզվածքի՝ [[պանկրեին|պանկրեինի]] ստացման համար: Քանի որ նա մարդկանց վրա կլինիկական հետազոտություններ չկատարեց, իր գործունեության համար չստացավ նոբելյան մրցանակ, և ինսուլինի պաշտոնական հայտնաբերողներ են դառնում Ֆ. Բանտինգն ու Ջ. Մակլեոդը:
 
[[Պատկեր:Ն. Պաուլեսկի|շրջափակել|աջից|[[File:Nicolae Paulescu - Foto03.jpg|thumb|Nicolae|աջից|Ն. Paulescu - Foto03]]Պաուլեսկի]]
 
1921 թ.-ին կանադացի [[Ֆրեդերիկ Բանտինգ|Ֆրեդերիկ Բանտինգը]] Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր [[Ջոն Ջեյմս Մակլեոդ|Ջ. Մակլեոդի]] լաբորատորիայում իրեն կցված 2 ուսանողների հետ, որոնցից մեկը [[Չարլզ Բեստ|Չ. Բեստն]] էր, շան ենթաստամոքսային գեղձի ծորանի վրա դրված լիգատուրայի միջոցով ստացան այդ գեղձի հետաճում, բացառությամբ կղզյակային հատվածների, որի առանձնացումից էլ ստացան նյութ՝ իզլեթին, որը հետագայում անվանվեց ինսուլին և փորձարկեցին շների վրա: Մաքուր վիճակում այդ նյութի ստացման համար Մակլեոդը հրավիրեց կենսաքիմիկոս [[Ջեյմս Կոլլիպ|Ջ. Կոլլիպին]]:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինսուլին» էջից