«Բևեռաղվես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ընդհամենը → ընդամենը oգտվելով ԱՎԲ
Տող 18.
}}
 
Արկտիկական աղվեսը (լատիներեն՝ Vulpes lagopus) աղվեսի տեսակ է, որը ապրում է հյուսիսային կիսագնդի հյուսիսում: Նրան անվանում են նաև բևեռային աղվես, սպիտակ աղվես, ձնային աղվես և այլն: Կենդանին կարող է ապրել չափազանց ցուրտ կլիմայական պայմաններում իր հաստ մորթու շնորհիվ, որը նա ամեն տարի փոխում է:
 
Արկտիկական աղվեսը (լատիներեն՝ Vulpes lagopus) աղվեսի տեսակ է, որը ապրում է հյուսիսային կիսագնդի հյուսիսում: Նրան անվանում են նաև բևեռային աղվես, սպիտակ աղվես, ձնային աղվես և այլն: Կենդանին կարող է ապրել չափազանց ցուրտ կլիմայական պայմաններում իր հաստ մորթու շնորհիվ, որը նա ամեն տարի փոխում է:
 
 
== Դասակարգում ==
[[File:Alopex lagopus.png|thumb|left|200px|Արկտիկական աղվեսի տարածվածությունը բևեռային հատվածում]]
 
Արկտիկական աղվեսը պատկանում է Vulpes կոչվող "իրական աղվեսների" խմբին: Խումբը մտնում է շնազգիների ընտանիքի մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կենդանին կարող է նաև դասվել որպես առանձին տեսակ՝ Alopex անվանմամբ:
 
'''Տարատեսակները'''
Տող 33 ⟶ 31՝
* Պրիբիլոֆ կղզիների արկտիկական աղվես
* Գրենլանդիայի արկտիկական աղվես
 
 
== Ապրելավայրը ==
Տող 41 ⟶ 38՝
Արկտիկական աղվեսը կարող է ապրել երկրագնդի ծայրահեղ հյուսիսում: Չափազանց ցուրտ կլիմայական պայմաններին նա կարող է դիմանալ իր հաստ մորթու և մարմնի ճարպերի շնորհիվ: Թաթերը պարուրված են հաստ մորթիով, որը նրան օգնում է քայլել սառցապատ տարածությունների վրա: Քնելուց արկտիկական աղվեսները ընդունում են մարմնի կլորացված դիրք՝ այդպիսով նրանք պոչով ծածկում են իրենց քիտը՝ այն տաքացնելու նպատակով:
Արկտիկական աղվեսը ունի չափազանց սուր լսողություն, որը նրան օգնում է հեշտությամբ որսալ: Նա կարող է լսողությամբ գուշակել որսի տեղը: Եթե որսը գտնվում է ձյան տակ, նրանք առաջին երկու թաթերով հարվածում են ձյանը՝ այն փորելով, և արագ շարժումով հանում են բռնված կենդանուն:
Մորթին տարին երկու անգամ փոխվում է: Ձմեռը այն ամբողջովին սպիտակ է, իսկ ամառը՝ դարչնագույն:
 
== Չափսերը ==
Տող 51 ⟶ 48՝
 
Արկտիկական աղվեսների ձագերը ծնվում են ամռանը: Երկու ծնողներն էլ հոգ են տանում ձագերի մասին: 52 օր տևող հղիությունից հետո էգ աղվեսը ծնում է հինգից ութ ձագ: Արկտիկական աղվեսները համարվում են գիշատիչների դասի ամենաշատ ձագեր ունեցող կենդանիները՝ նրանց թիվը կարող է հասնել 25-ի: Ձագերը ծնվում են շագանակագույն գունավորմամբ: Մորթին սպիտակում է տարիքի հետ միասին:
Ձագերին մեծացնելուց հետո էգերը լքում են ընտանիքը, իսկ արուները մնում են:
 
== Սնունդը ==
Տող 57 ⟶ 54՝
 
Արկտիկական աղվեսները սնվում են փոքր կենդանիներով՝ փոքր կրծողներ, թռչուններ, ձվեր և այլ կենդանիների բռնած որսի մնացորդներ: Լեմմինգները (կրծողներին պատկանող փոքր կենդանի) նրանց սննդի մեծ մասն են կազմում և յուրաքնաչյուր աղվես օրական կարող է ուտել մեծ թվով լեմմինգներ: Ապրիլ և մայիս ամիսներին նրանք որսում են նաև փոկերի ձագերին: Արկտիկական աղվեսները կարող են ուտել նաև ձկներին եթե բռնելը նրանց հաջողվում է: Տարվա որոշ ամիսներին նրանք ուտում են նաև տարբեր հատապտուղներ` այդպիսով համարվելով ամենակեր: Նրանք գողանում են մեծ քանակությամբ թռչնի ձվեր:
Եթե գոյություն ունեն սննդի լուրջ խնդիրներ, արկտիկական աղվեսները ստիպված ուտում են մեծ կենդանիների թողած կեղտները:
 
== Տարածվածությունը ==
[[File:ArcticFoxesLyd.jpg|thumb|right|200px|Արկտիկական աղվեսի մորթու տարբերությունը ըստ սեզոնի՝ վերևում՝ ամառ, մեջտեղում՝ այսպես կոչված "կապույտ" գունավորում, ներքևում՝ ձմեռ ]]
 
Արկտիկական աղվեսը ապրում է գրեթե ողջ արտիկական հատվածում՝ Ալյասկա, Կանադա, Գրենլանդիա, Իսլանդիա, Նորվեգիայի հյուսիսային Սվելբարդ կղզի, Սկանդինավիայի հյուսիսային հատվածներ, Ռուսաստանի հյուսիս: Բացի Սկանդինավիայի երկրներից մյուս երկրներում այս աղվեսի պահպանումը լուրջ հսկողության տակ է: Իսկ Շվեդիայում Ֆինլանդիայում և Նորվեգիայում միասին մնացել են ընդհամենըընդամենը 120 հասուն արկտիկական աղվեսներ:
 
Արկտիկական աղվեսը Իսլանդիայի միակ բնիկ կենդանին է: Առաջին անգամ նա Իսլանդիա է ժամանել վերջին սառցե դարաշրջանի վերջում՝ հատելով սառցակալած օվկիանոսը: Իսլանդիայի Սուդավիկ քաղաքում "Արկտիկական աղվեսների գիտահետազոտական կենտրոնում" գոյություն ունի հատուկ այս աղվեսին նվիրված ցուցահանդես:
 
== Սպառնացող վտանգներ ==
 
Արտկիկական աղվեսների թիվը պակասում է անօրեն որսորդների և թակարդների պատճառով: Նախորդ դարի քսանական թվականներին նրանց թիվը կտրում նվազել է բավականին թանկ գնահատվող մորթու պատճառով: Այսօրվա դրությամբ բազմաթիվ ծրագրեր կանխում են այս աղվեսների որսը մորթու համար:
 
Արկտիկական աղվեսի հիմնական թշնամիները համարվում են կարմիր (սովորական) աղվեսները, որոնք նրանց սպանում են իրենց թիվը պահպանելու համար: Ժամանակին կարմիր աղվեսներին իրենց հերթին սպանում էին գայլերը, բայց քանի որ այս վերջինների թիվը կտրուկ նվազել է ապօրինի որսորդության պատճառով, կարմիր աղվեսների թիվը շատացել է:
 
Արկտիկական աղվեսների թիվը հստակ հայտնի չէ, քանի որ թիվը տատանվում է՝ երբեմն նրանք շատ են, իսկ երբեմն՝ քիչ: Ամբողջ աշխարհում կան մոտավորապես որոշ հարյուր հազար արկտիկական աղվեսներ:
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.doest-photography.com/section428845_360091.html Professionelle Bilder von jungen Polarfüchsen]