«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1853 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական:
 
 
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի Ձեռքի» տեսությունը ([[invisible hand of the market]]), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի:
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:
 
== Աղբյուրներ ==
{{Reflist}}