«Daft Punk»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Մինչև Daft Punk-ի ստեղծումը, դուետի անդամներ` Թոմաս Բանգալտեն և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոն հանդիսանում էին [[Darlin']] խմբի անդամ։ [[1997]] թվականին, Daft Punk-ը թողարկում է իր դեբյուտային «Homework» կոչվող ստուդիական ալբոմը, որը երաժշտական քննադատների բարձր գնահատականներին է արժանացել։ Դուետի երկրորդ` «Discovery» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է [[2001]] թվականին և ավելի մեծ հաջողություններ է գրանցել։ [[2005]] թվականին թողարկվում է դուետի երրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Human After All» անվանումը։ Երկու տարի անց` [[2007]] թվականին, թողարկվում է Daft Punk-ի «Alive 2007» կոչվող համերգային ալբոմը, որը [[Գրեմմի]]ի 51-րդ մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն էլեկտրոնային/դանս ալբոմ» մրցանակին։
 
2013 թվականին թողարկվում է դուետի թվով չորորդ ստուդիական ալբոմը` «[[Random Access Memories]]»-ը։ Ալբոմը ոչ միայն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականներին, այլ նաև բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ է ունեցել։ Ալբոմը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխություն արժանացել է «Տարվա ալբոմ», «Լավագույն դանս/էլեկտրոնային ալբոմ» և «Լավագույն նախագծված ալբոմ, ոչ-դասական» մրցանակներին։ Ալբոմի «[[Get Lucky (երգ, Daft Punk)|Get Lucky]]» երգը, նույն մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն փոփ դուետի/խմբի կատարում» մրցանակներին։
 
Daft Punk-ը նաև հայտնի է իր վիզուալ կերպարների շնորհիվ։ Մասնավորապես սկսած 2001 թվականից, դուետի անդամները բոլոր հասարակական միջոցառումների և իրենց ելույթների ժամանակ կրում են փայլուն սաղավարտներ և ձեռնոցներ։ Նրանք նաև շատ հազվադեպ են հեռուստատեսային շոուների մասնակցում կամ հարցազրույցներ տալիս։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Daft_Punk» էջից