«Ձորագյուղ (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Վերահղվում է դեպի Ձորագյուղ (այլ կիրառումներ)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Ձորագյուղ (այլ կիրառումներ)]]
|Գույն1 ={{Գույն|Հայաստան}}
|Հայերեն անվանում = Ձորագյուղ
|Բնօրինակ անվանում =
|Զինանշան =
|Զինանշանի նկարագրում =
|Դրոշ =
|Դրոշի նկարագրում =
|Երկիր = Հայաստան
|Հիմն =
|Կարգավիճակ = թաղամաս
|Մտնում է = [[Երևան]]ի Կենտրոն վարչական շրջանի մեջ
|Ներառում է =
|Վարչական կենտրոն =
|Խոշորագույն քաղաք =
|Խոշոր քաղաքներ =
|Կազմավորման թվական =
|Ղեկավար =
|Ղեկավարի պաշտոն =
|Ղեկավար2 =
|Ղեկավարի պաշտոն2 =
|ՀՆԱ =
|ՀՆԱ-ի թվական =
|Տեղը ըստ ՀՆԱ-ի =
|ՀՆԱ մեկ շնչի հաշվով =
|Տեղը ըստ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով =
|Լեզու =
|Լեզուներ =
|Բնակչություն =
|Մարդահամարի թվական =
|Տոկոսը բնակչությունից =
|Տեղը ըստ բնակչության =
|Խտություն =
|Տեղը ըստ խտության =
|Ազգային կազմ =
|Կրոնական կազմ =
|Տարածք =
|Տոկոսը տարածքից =
|Տեղը ըստ տարածքի =
|Առավելագույն բարձրություն =
|Միջին բարձրություն =
|Նվազագույն բարձրություն =
|Լայնք =
|Երկայնք =
|Միավորը երկրի քարտեզին = Dzoragyugh.jpg
|Քարտեզի չափ =300
|Վարչական միավորի քարտեզ =
|Պատմական շրջան =
|Ժամային գոտի =
|Հապավում =
|ISO =
|FIPS =
|Հեռախոսային կոդ =
|Փոստային ինդեքսներ =
|Ինտերնետ-դոմեն =
|Ավտոմոբիլային կոդ =
|Կայք =
|Վիքիպահեստում = Buildings in Yerevan
|Ծանոթագրություններ=
}}
'''Ձորագյուղ''', [[Հին Երևան]]ի 7 թաղերից մեկը: Զբաղեցնում էր [[Հրազդան գետ]]ի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են [[Հաղթանակի կամուրջ (Երևան)|Հաղթանակի կամրջ]]ից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագյուղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագյուղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագյուղ անվանումը։
 
Ձորագյուղի հատվածը առաջ կոչվում էր Խնկելո ձոր։ Ձորագյուղն ունեցել է իր թաղերը՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ եւ Կարբո թաղ` [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի]] [[Կարբի|համանուն գյուղ]]ի անունով, որովհետեւ այստեղ կարբեցիներ էին բնակվում։ [[Մեսրոպ Թաղիադյան]]ը եղել է այս թաղից և [[1816]] թվականին ճանապարհորդության ժամանակ [[Երևան]]ով անցնելիս` անմիջապես գնացել է Կարբի թաղի իրենց տունը` մորը տեսնելու։ Ձորագյուղում է եղել Երեւանի թեմական առաջնորդարանի կենտրոնը, որը կոչվել է «[[Ձորագյուղի անապատ]]»։ Մինչեւ երկրաշարժն անապատն իր պարսպի ներսում շենքեր եւ մի քանի եկեղեցի է ունեցել, այժմ մնացել է միայն սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնանուն եկեղեցու փոխարեն կառուցվել է [[1835]]-[[1848|48]] թվականներին։ Սա եղել է նաեւ կաթողիկոսների իջևանը։ Ըստ [[Առաքել Դավրիժեցի|Առաքել Դավրիժեցու]] ([[18-րդ դար]])՝ մինչեւ [[Մոսվսես Տաթևացի|Մոսվսես Տաթևացու]] շինարարական աշխատանքները՝ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Էջմիածնի վանքը]] գրեթե անմարդաբնակ էր, քանզի կաթողիկոսները Երևանի կաթողիկեում էին բնակվում կամ շրջագայում էին։ Կաթողիկոսարանը տեղադրված է եղել Հրազդանի զառիթափի գլխին։ Նրանցից դեպի հյուսիս, դարձյալ քարափի գլխին, գտնվել է սուրբ Հակոբ եկեղեցին, հարակից եղել են շատ սենյակներ, հացի փուռ, ժողովրդին սպասարկող սուրբ Սարգիս եկեղեցին։ Վերջինից բացի, մյուս շենքերը կամ ավերվել են, կամ հրդեհվել, որովհետեւ մեծ մասամբ փայտաշեն էին։ Կից այգին ու ծառաստաններն էլ վաղուց զբաղեցրել են քաղաքի բնակիչները եւ
տներ կառուցել այնտեղ։ Ձորագյուղում, Հրազդանի ափին գործում էր միայն կաշեգործական 32 խանութ-արհեստանոց։
 
Այստեղ է գտնվում [[Այրարատյան Հայրապետական թեմ]]ի առաջնորդանիստ [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Երևան)|Սուրբ Սարգիս եկեղեցին]], որը կառուցվել է [[Ռուսական կայսրություն|ցարական ժամանակաշրջանում]]՝ [[Հայկական մարզ]]ի գոյության տարիներին։
 
Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախտեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր [[Սերգեյ Փարաջանով]]ի [[Սերգեյ Փարաջանովի թանգարան|տուն-թանգարանը]]։