«Մինչկոլումբոսյան Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Colomb.jpeg|250px|մինի|աջից|Քրիստաֆոր Կոլումբոս]]
[[Պատկեր:Wheel Iran.jpg|մինի|աջից|Անիվ]]
'''Մինչկոլումբոսյան Ամերիկա'''յում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին: Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները:
Նրանք մշակում էին [[եգիպտացորեն]], [[լոբի]], [[ծխախոտ]], [[դդում]], [[Կենտրոնական Ամերիկա]]յում` [[կակաո]], [[լոլիկ]], իսկ Անդյան լեռներում` [[կարտոֆիլ]]: Տնային կենդանիներից պահում էին շներ և [[Հնդկահավեր|հնդկահավեր]], իսկ [[Ձի|ձիեր]] այստեղ բերեցին եվրոպացիները: Տեղաբնիկներին անծանոթ էին [[երկաթ|երկաթը]], [[անիվ]]ը, բրուտի անիվը: Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ: Սկզբում եվրոպացիները մտացումմտածում էին, որ Ամերիկան [[Հնդկաստան|Հնդկաստանն]] է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ:
 
== Մայաներ ==
[[Պատկեր:Belize mountians, Cayo district Laslovarga002.JPG|մինի|ձախից|Բնությունը մայաների երկրում]]
Մայաները ([[Մեքսիկա]]) բնակվում էին [[Յուկատան նահանգ|Յուկատան]] թերակղզում: Նրանք բաղկացած էին մի քանի ցեղախմբերից, այդ պատճառով ստեղծեցին ոչ թե մեկ միասնական պետություն, այլ մի շարք քաղաք–պետություններ: Մայաների քաղաքակրթությունն իր զարգացման բարձրակետին հասավ [[10-րդ դար|10]]-[[16-րդ դար|16]] դարերում: Սովորաբար քաղաքն իր շրջակա գյուղական համայնքների հետ միասին կազմում էր քաղաք–պետություն, որը կառավարում էր քուրմ–թագավորը: Քաղաքի կենտրոնում մայաները կառուցում էին բարձր բուրգ, որը շրջապատված էր լայնարձակ հրապարակով: Բուրգի գագաթին կառուցում էին տաճար: Երբ քաղաք–պետության կառավարիչ քուրմ–թագավորը տաճարում կրոնական արարողություն էր կատարում, ժողովուրդը հավաքվում էր հրապարակում: Մայաների սոցիալական միջավայրի կազմակերպման հիմնական միավորը համայնքն էր, որը բաղկացած էր առանձին գյուղացիական ընտանիքներից: Համայնքը համարվում էր հողի կոլեկտիվ սեփականատեր և հողակտորները բաժանում էր գյուղացիական ընտանիքների միջև: <ref>Համաշխարհային պատմություն 11. </ref>
 
=== Տնտեսություն ===
[[Պատկեր:Cast of Maya maize god statue.JPG|մինի|Մայաների Աստծո արձանը]]
[[Պատկեր:0700AD Maya-Vase anagoria IMG 5620.JPG|մինի|Մայայական սափոր]]
=== Պետական կարգ ===
Մայաների հասարակության մեջ գոյություն ուներ սոցիալ–քաղաքական աստիճանակարգություն: Ամենավերին աստիճանին կանգնած էին քուրմ–թագավորը (նա օժտված էր գերագույն իշխանությամբ), զորահրամանատարները, քրմերը և նվաճված տարածքների կառավարիչները: Երկրորդ աստիճանը զբաղեցնում էին զինվորները: Հաջորդ աստիճանին կանգնած էին առևտրականները, արհեստավորները, գյուղացիները, որոնք հարկեր էին վճարում, բայց համարվում էին ազատ: Ստորին աստիճանը զբաղեցնում էին կախյալները և ստրուկները:
 
=== Մայաների օրացույց ===
Մայաները մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող միակ ժողովուրդն էին, որ ունեին գիր (հիերոգլիֆային): Ուսումնասիրելով Երկրի պտույտը Արեգակի շուրջ` մայա աստղագետները և մաթեմատիկոսներն ստեղծեցին օրացույց, որը բաղկացած էր 365 օրից:
Օրացույցն ուներ 18 ամիս, յուրաքանչյուր ամիս` 20 օր: Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում: Մյուս 260 օրերից կազմված օրացույցը ստեղծվել էր գուշակությունների և կրոնական ծեսերի համար: Այս օրացույցը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը, որոնք մեծ դեր էին խաղում մայաների հոգևոր կյանքի կազմակերպման գործում: Մայաների կրոնական պաշտամունքում որոշակի տեղ էր զբաղեցնում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը: Որպես զոհ ընտրում էին երիտասարդ, առողջ և գեղեցիկ մարդու:
 
[[Պատկեր:DaySign Cimi.svg]]
40 055

edits