«Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (28) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 43.
 
Հարություն առած Մեգատրոնը վերադառնում է [[Կիբերտրոն]] և առաջին հերթին իր հարցերը պարզում է Սթարսքրիմի հետ, մեղադրելով նրան այն բանում, որ նա իրեն թողել է Երկրի վրա բախտի քմահաճույքին և փորձել է զբաղեցնել իր տեղը։ Մեգատրոնը վերադարձնում է իր իրավունքներն ու լիդերությունը։ Սակայն ինքն էլ իր հերթին ենթարկվում էր ոմն [[Ֆոլլեն]]ի ([[անգլերեն|անգ]]․՝ ''Fallen'')։ Ֆոլլենը բացատրում է Մեգատրոնին, որ Կայծը կարելի է վերականգնել միայ նրանց կողմից Երկրի վրա շատ վաղուց տեղադրված Արևը ոչնչացնելու սարքը գտնելով ու ակտիվացնելով։ Բայց դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ ինֆորմացիա, որը ուներ Սեմ Ուիթվիկին, ում մոտ գտնվում էր երկրորդ բեկորը։ Մեգատրոնը, Սթարսքրիմը և այլ դեսեպտիկոններ մեկնում են Երկիր Մոլորակ, որպեսզի գտնեն Սեմին։
 
Այդ նույն ժամանկահատվածում Սեմը ժամանակավորապես թողել էր իր ընկերուհուն՝ Միքաելային և իր ծնողների ու հավատարիմ Բամբլբիի հետ գնացել էր [[Բեվերլի Հիլզ]], որպեսզի սովորի [[քոլեջ]]ում: Այնտեղ նա բնակվում էր իր հասակակից Լեոյի հետ: Մեկնումից առաջ նա պատահաբար ձեռքի մեջ է վերցնում բեկորը, որն ընկել էր հատակին և նրա հետ սկսվում են տարօրինակ բաներ կատարվել, նա սկսում է ամեն տեղ ինչ-որ անհասկանալի [[Խորհրդանիշ|սիմվոլ]]ներ պատկերել: Սեմը հասկանում է, որ այդ ամենն անմիջական կապ ունի բեկորի հետ, և շուտով արդեն համոզվում է դրանում: Գրինդոր դեսեպտիկոնը գտնում է Սեմին և իր երկու ընկերներին (Լեոյին և Միքաելային) և բերում է Մեգատրոնի մոտ, որն ասում է, որ նրան անհրաժեշտ ինֆորմացիան կհանի հենց Սեմի ուղեղից: Սեմին սպառնում է անխուսափելի մահը, սակայն Օպտիմուսն ու Բամբլբին ճիշտ ժամանակին հասնում ու փրկում են նրան: Օպտիմուսը սկսում է մենամարտել Սեմին հետապնդող դեսեպտիկոնների հետ: Նա սպանում է Գրինդորին և կտրում Սթարսքրիմի թևը, սակայն նա նույնպես մահանում է՝ Մեգատրոնի թրի հարվածից: Երբ մնացած ավտոբոտները տեղ են հասնում, արդեն ամեն ինչ վերջացած էր:
 
Փրայմի մահվանից հետո Ֆոլլեները սկսում է գործել: Նա հայտարարում է դեսեպտիկոնների համընդհանուր մոբիլիզացիա և ժամանում է Երկիր Մոլորակ: Ժամանումից անմիջապես հետո դեսեպտիկոնները հարձակվում են [[Պարսից ծոց]]ում գտնվող ԱՄՆ-ի ռազմա-ծովային նավատորմի վրա և ավերում այն: Ֆոլլենը միանում է համաշխարհային հեռուստատեսային գծին և աշխարհի բոլոր հեռուստաալիքներով հայտարարում, որ եթե չհանձնեն իրեն Սեմ Ուիթվիկիին, նա կոչնչացին Երկիր Մոլորակը: