«Առևտրի համաշխարհային կենտրոն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Համաշխարհային առևտրի կենտրոն 1-ը (1 World Trade Center)` որն առավել հայտնի որպես Ազատության աշտարակ, գտնվում է [[Նյու-Յորքի Յորք]]ի Մանհեթեն թաղամասում: Այն հանդիսանում է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը` գերազանցելով Էմփայր Սթեյթ Բիլդինգին: Կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս [[2006]] թվականի [[ապրիլի 27]]-ին և ավարտվել [[2013]] թվականի [[մայիսի 10]]-ին: Բացումը տեղի է ունեցել 2014 թվականին: Շինության մակերեսը կազմում է 242 000 քառակուսի մետր, իսկ բարձրությունը 541.3 մետր: Շինությունը գնահատվում է 3.9 մլրդ ամերիկյան դոլար: Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է [[2001]] թվականի [[սեպտեմբերի 11]]-ի ահաբեկչությունից հետո, որի ընթացքում ավերվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի զույց աշտարակները: Երկնաքերը ներկայումս գտնվում է հենց այդ աշտարակների տեղում: Նրա հետ միասին կառուցվել է հուշահամալիր, նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին` գործող նախագահ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ-կրտսերի (ում կառավարման օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը) ներկայությամբ:
 
Ազատության աշտարակի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոն, պողպատ և ապակի: Այն ունի 104 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկ: Չնայած նրան, որ կառուցման աշխատանքները սկսվել էին 2006 թվականի ապրիլի 27-ին, երկնաքերը 0 մ բարձրությունը հաղթահարել է 2008 թվականի մայիսի 17-ին: