«Երևանի դրամատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Երևանի դրամատուն''', [[Երևան]]ի Փողերանոց, դրամահատարան,14-19-րդ դարերում։ Թողարկել է բացառապես [[մետաղադրամ]]ներ։ Դրամագիտական տվյալների համաձայն Երևանում առաջին դրամները կտրված են [[14-րդ դար]]ի առաջին կեսին՝ Տուլաղույան Աբու Սաիդ ([[1316]]-[[1335]] թվականներին) և Անուշիրվան ([[1344]]-[[1359]] թվականներին) [[խան]]երի օրոք (ոսկյա, առավելապես՝ [[արծաթ]]յա [[դրամ]]ներ)։ Հետագայում Երևանի դրամատան ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ է թողարկել [[Սեֆյան Թահմասպ 1]]-ը ([[1524]]-[[1576]]), [[Իսմէսյիլ 2-րդ]]-րդ ([[1576]]-[[1578]] թվականներին), [[Մուհամեդ Խոդաբենդե]] ([[1578]]-[[1587]] թվականներին), [[Աբբաս 1]]-ին ([[1587]]-[[1629]] թվականներին), [[Սեֆի 1]]-ին ([[1629]]-[[1642]]), [[Աբբաս 2]]-րդ ([[1642]]-[[1666]] թվականներին), [[Սուլեյման 1]]-ին ([[1667]]-[[1694]] թվականներին), [[Տյուսեին 1]]-ին ([[1694]]-[[1722]]), [[Աբբաս 3]]-րդ ([[1731]] -[[1736]]), [[Աֆշարյան Նադիր]] ([[1736]]-[[1747]]), [[Զենդյան Քերիմ]] խանի ([[1750]]-[[1779]]), [[Կաջարյան Ֆաթհ Ալի]] ([[1797]]-[[1834]]) շահերի անուններով։ [[Երևան]]ի դրամատունը գործել է հաև օսմանյան տիրապետության տարիներին, որի մասին վկայում են սուլթան Ահմեդ 11-ի ([[1703]]-[[1730]]) անունով արծաթյա դրամները։ Տեղական առուծախի համար [[16-րդ դար]]ի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Երևանում թողարկվել են [[ֆուլուս]] կոչված [[պղինձ|պղնձյա]] դրամներ, որոնց պատկերատիպը գրեթե ամեն տարի փոխվել Է մի երեսին դրոշմել են կենդանիների ([[լորիկ]], [[փիղ]], [[ոչխար]], [[սագ]], [[սիրամարգ]], [[աքաղաղ]], [[առյուծ]], [[ձուկ]], [[կապիկ]], [[ուղտ]]) պատկերներ, իսկ մյուսին՝ պարսկերեն [[արձանագրություն|արձանագրությամբ]] քաղաքի անունը, դրամի թողարկման ժամանակը տարեթվով։ Երևանի դրամատուն վերջին դրամները վերաբերում են [[1824]]-[[1825]] թվականներին։ Կապված միջազգային առևտրի զարգացման հետ՝ [[17-րդ դար]]ի առաջին քառորդից երևանի դրամատուն ընդունել և վերաձուլել է արևմտաեվրոպական արծաթե դրամներ։ Մոտ 28 գրամանոց մեկ արծաթե ռայխսթալերից ստացել են երեք իրանական աբասանոցներ՝ 23 գ ընդհանուր քաշով, այսինքն, յուրաքանչյուր թալերի վերաձուլումից կատարվել է 5 գ [[արծաթ]]ի խնայողություն։ Երբեմն վարձակալման սկզբունքով Երևանի դրամատունը հանձնվևլ է մասնավոր անձանց տնօրինությանը։
 
{{ՀՍՀ}}