«Հայերը Պարտիզակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պարտիզակ''' (այժմ՝ Բախչեջիկ), զուտ հայաբնակ գյուղաքաղաք Նիկոմեդիայից 20 կմ հարավ: Հիմ...»:
(Տարբերություն չկա)

08:44, 24 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Պարտիզակ (այժմ՝ Բախչեջիկ), զուտ հայաբնակ գյուղաքաղաք Նիկոմեդիայից 20 կմ հարավ: Հիմնադրել են Սեբաստիայի նահանգի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը 16-րդ դարում: 20-րդ դարի սկզբին ունեցել է մոտ 10 հազար հայ բնակիչ: Եղել է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ամառանոցը: Մինչև 1912 թվականը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ քաղաքապետն էր գրող, հասարակական գործիչ Հ. Տեր-Հակոբյանը): Բնակչությունը հիմնականում զբաղվել է ծխախոտագործությամբ, շերամապահությամբ, փայտի ու փայտածուխի արտադրությամբ: Գործել են ինչպես առաքելական (Սուրբ Թագավոր, Սուրբ Հակոբ), այնպես էլ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, 8 դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն: Հրատարակվել են «Փարոս» (1910-1912 թվականներ), «Պայքար» (1912-1914 թվականներ), «Մեղու» (1912-1914 թվականներ) և այլ պարբերականներ: 1915 թվականին Պարտիզակի հայերը Նիկոմեդիայի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի: 1918 թվականին ջարդից փրկված 3,5 հազար պարտիզակցի վերահաստատվել է հայրենի գյուղաքաղաքում, 1920 թվականի հույն-թուրքական պատերազմի ժամանակ կրկին տեղահանվել: Պարտիզակում են ծնվել Վ. Հացունին, Ա. Ղազիկյանը, Մ. Պոտուրյանը, Թ. Գուշակյանը, Գ. Ալեմշահը, Ե. և Հ. Տեր-Անդրեասյանները:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։