«Քուենյա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1831 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Տեղեկաքարտ Լեզու
|գույն = yellow
|անվանում = Քուենյա
|ինքնանվանում = Quenya
|կատեգորիա = արհեստական լեզուներ
|դասակարգում =
|գրեր = թենգվարտենգվար,սարատի, քիրթհ
|պաշտոնական լեզու =
|ԳՕՍՏ 7.75–97 =
|ISO1 =
|ISO2 =
|ISO3 = [http://www-01.sil.org/iso639-3/documentation.asp?id=qya qya]
}}
'''Քուենյան''' արհեստական լեզու է՝ ստեղծված [[Ջոն Թոլքին|Ջոն Թոլքինի]] կողմից իր Միջնաշխարհի համար՝ որպես [[էլֆական լեզուներ|էլֆական լեզու]]։ Թոլքինը սկսել է աշխատել քուենյայի վրա սկսած 1910-ական թվականներից եւ ժամանակի ընթացքում փոփոխել այն՝ հասցնելով վերջնական կատարելության։
Քուենյան բարձր էլֆերի լեզուն է, որոնք իրենց կոչում են ''քուենդի''՝ նրանք, ովքեր խոսում են։ Քուենյա բառը թարգմանվում է որպես «լեզու», քանի որ էլֆերը առաջին խոսող էակներն էին Միջնաշխարհում, սակայն այն երբեմն թարգմանվում է որպես «էլֆերի լեզու»՝ այլ լեզուներին հակադրվելու համար։ Այս լեզվով խոսում են էլդարները՝ վանյարներն ու նոլդորները, բացառությամբ թելերիների, որոնք խոսում են թելերինով, նանդորինով եւ սինդարինով։ Քուենյան նաեւ ամենամեծ եւ ամենաուսումնասիրված էլֆական երկու լեզուներից մեկն է՝ սինդարինի հետ միասին։
Ամենալայնածավալ տեքստը քուենյայով «[[Մատանիների տիրակալը]]» սագայում «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրությունը» գրքում ներկայացված Namárië պոեմն է։ Մեր օրերում քուենյան զարգացվում է թոլքինամանների կողմից՝ իր մեջ ներառելով նորանոր բառեր ու արտահայտություններ եւ վերաճելով նեո-քուենյա լեզվի։
 
[[Պատկեր:Quenya tengwar.png|մինի|քուենյա բառը՝ գրված տենգվարով]]
== Լեզվի ոճերը ==
Քուենյան ունի երեք լեզվական ոճ․
* Պարմաքուեստա- գրքային ոճն է, որով գրված են էլֆական պոեմները, Այնուլինալեն եւ այլ դասական գործեր
* Տարքուեստա- պաշտոնական եւ ընդհանրական լեզուն՝ երկու տարբերակներով․ Վանյարին քուենյա եւ Նոլդրորին քուենյա
* Էքզիլիք քուենյա <ref>J.R.R. Tolkien, "Words, Phrases and Passages", ''Parma Eldalamberon'' 17, p. 128.</ref> - էքզիլիք նոլդորի խոսակցական լեզուն, ցածր լեզու
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}