«Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Բուլղարիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Հայ հեղափոխական դաշնակցություն ==Ստեղծումը և գործունեությունը մինչև 1918 թվակ...»:
(Տարբերություն չկա)

07:31, 24 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Պատկեր:IMages.jpg
Հայ հեղափոխական դաշնակցություն

Ստեղծումը և գործունեությունը մինչև 1918 թվական

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) առաջին խմբակները Բուլղարիայում ստեղծվել են 1894 թվականին: Բուլղարիա եկած Գարեգին Խաժակի ջանքերով ՀՀԴ խմբակներ են կազմակերպվել Սլիվեն, Յամբոլ, Վառնա, Շումեն, Ռուսե քաղաքներում, ավելի ուշ՝ Պլովդիվում: 1897 թվականին Վառնայում հրավիրվել է Բալկաններում գործող դաշնակցական կազմակերպությունների առաջին շրջանային ժողովը, որն ընտրել է Կենտրոնական կոմիտե: Բուլղարահայ դաշնակցականները կապ են հաստատել Բուլղարիայում գործող մակեդոնական ազգային-ազատագրական պայքարի ղեկավարների հետ և հիմնել «Հայ-մակեդոնական եղբայրություն» դաշինքը՝ ուղղված Օսմանյան կայսրության դեմ, Բուլղարիայի իշխանությունների թույլտվությամբ երկրում հիմնել են ռազմական դպրոց: Այդ դպրոցի սաներից և կամավորներից է 1912 թվականին կազմավորվել Հայկական վաշտը՝ Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հրամանատարությամբ: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Բուլղարիայի ՀՀԴ խմբակների շատ անդամներ անցել են Անդրկովկաս և համալրել հայ կամավորական ջոկատները:

 
Գարեգին Նժդեհ

Գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին

Երբ 1918 թվականին ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, Բուլղարիայում գործող դաշնակցականները հանդես են եկել «Օգնել հայրենիքին» կոչով, առաջ քաշել հայրենադարձության գաղափարը, սակայն շոշափելի արդյունքի չեն հասել: Հայաստանի առաջին Հանրապետության անկումից (1920 թվական) հետո հանրապետության նախկին ղեկավարներից և ՀՀԴ առաջնորդներից շատերը (Գարեգին Նժդեհ, Ռուբեն Դարբինյան, Սիմոն Վրացյան, Ալեքսանդր Խատիսյան և ուրիշներ) ապաստանել են Բուլղարիայում:

Գործունեությունը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը

1920-ական թվականներին դաշնակցականները Բուլղարիայում հիմնել են հասարակական, մարզական, մշակութային կազմակերպություններ, կայուն դիրք գրավել համայնքի ղեկավար մարմիններում: Բուլղարահայ համայնքում ծավալվել է նաև միջկուսակցական պայքար, որը հատկապես սրվել է 1920-1930-ական թվականներին: Առաջին աշխարհամարտից հետո համայնքում ձևավորվել էր հնչակյաններից, ռամկավարներից և հայ կոմունիստներից բաղկացած «Ազգային բլոկ», որը ձգտում էր դուրս մղել դաշնակցականներին համայնքի քաղաքական կյանքից: Դաշնակցականների դիրքերի թուլացմանը նպաստել են նաև ներքին հակասությունները: 1937 թվականին Գաեգին Նժդեհը և նրա կողմնակիցները անջատվել են ՀՀԴ հիմնական կառույցից և ստեղծել իրենց կազմակերպությունը, որն իր ազդեցությունն է տարածել բուլղարահայ հասարակական, մարզական-սկաուտական և մշակութային մի շարք միությունների վրա:

Գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհի կողմնակիցները կապ են հաստատել Բեռլինում հիմնված Հայ ազգային խորհրդի հետ՝ հույս ունենալով, որ Գերմանիայի հաղթանակը Խորհրդային Միության դեմ հնարավոր կդարձնի Հայաստանի ազատագրումը կոմունիստական գերիշխանությունից: Երբ պարզ է դարձել, որ հիտլերյան Գերմանիան պարտվելու է պատերազմում, Գարեգին Նժդեհի կողմնակիցների շարքերը ևս պառակտվել են: 1944 թվականին, երբ Բուլղարիայում իշխանության գլուխ են անցել կոմունիստները, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելվել է: Բուլղարահայ դաշնակցականների ղեկավարներ Գարեգին Նժդեհը, Հովհաննես Դևեճյանը, Կ. Ղազարոսյանը, Օնիկ Փանիկյանը հանձնվել են Խորհրդային Միության դատական մարմիններին և դատապարտվել:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։