«Երկիշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Երկիշխանություն''', երկու իշխանությունների՝ ժամանակավոր կառավարության՝ բուրժուազիայի իշխ...»:)
 
No edit summary
'''Երկիշխանություն''', երկու [[իշխանություն]]ների՝ ժամանակավոր կառավարության՝ [[բուրժուազիա]]յի իշխանության ն բանվորների, զինվորների ու գյուղացիների դեպուտատների սովետների՝ բանվորագյուղացիական դիկտատուրայի յուրատեսակ ու խիստ հակասական զուգակցում [[Ռուսաստան]]ում [[1917]] թվականի փետրվարյան բուրժուադեմոկրատական [[հեղափոխություն]]ից հետո (մարտ-հուլիսի սկիզբ)։ Ապստամբ բանվորներն ու զինվորները հեղափոխության առաջին իսկ [[օր]]երին ստեղծեցին բանվորական և զինվորական դեպուտատների սովետներ, որոնք իրենց դասակարգային էությամբ պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական, դեմոկրատական դիկտատուրայի մարմիններ Էին։ Սակայն բանվորների ու գյուղացիների ոչ բավարար քաղաքական հասունության ու կազմակերպվածության և այլ պատճառներով Էսեռների ու մենշևիկների համաձայնողական կուսակցություններին հաջողվեց գրավել դեպուտատական տեղերի մեծ մասը Սովետներում։ Իսկ պետական դումայի լիբերալ դեպուտատները (խոշոր բուրժուաների և բուրժուականացած կալվածատերերի ներկայացուցիչներ), էսեռների ու մենշևիկների պարագլուխների հետ միասին, [[փետրվարի 27]]-ին ([[մարտի 12]]-ին) ստեղծեցին դումայի ժամանակավոր գործադիր կոմիտե, իսկ [[մարտի 2]]({{Հուլյան տոմար|մարտի 15}})-ին՝ ժամանակավոր կառավարություն։ Երկիշխանության անցումային, ժամանակավոր երևույթ էր հեղափոխության խաղաղ զարգացման ընթացքում։ Այն չէր կարող երկարատև լինել, քանի որ պարունակում էր անհաշտելի հակասություններ, բուրժուազիան ձգտում էր ժամանակավոր կառավարության, իսկ բանվորներն ու զինվորները՝ Սովետների մենիշխանության։ Հուլիսյան օրերին երկիշխանությունն ավարտվեց, և ամբողջ իշխանությունն անցավ հակահեղափոխական ժամանակավոր կառավարությանը։ Իշխանության նվաճումը հնարավոր դարձավ միայն զինված ապստամբությամբ, որը տեղի ունեցավ [[1917]] թվականի [[հոկտեմբերինոյեմբերի 257]] ({{Հուլյան տոմար|նոյեմբերիհոկտեմբերի 725}})-ին։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կառավարման համակարգեր]]
186

edits