«Երևակ (հանդես)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''«Երևակ»,''' ուսումնական, բանասիրական և կրոնական կիսամսյա, ապա՝ ութօրյա հանդես։ Լույս է տեսել [[1857]]-[[1862]] թվականներին, [[1864]]-[[1866]] թվականներին, [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ Տնօրեն-խմբագիր՝ Հ․ Տերոյենց (Չամուռճյան)։ Արտահայտել է կղերա-ամիրայական վերնախավի հայացքները, հանդիսացել հակասահմանադրականների պատվարը, պահպանողական֊ հետադիմական դիրքերից պայքարել է ընդդեմ [[Դեմոկրատիա|դեմոկրատական]] գաղափարների և նրա ներկայացուցիչների՝ [[Միքայել Նալբանդյան|Միքայել Նալբանդյանի]], Հ․ Սվաճյանի, Կ․ Փանոսյանի, Գ․ Չիլինկիրյանի, Կ․ Ութուճյանի։ «Հյուսիսաւիայլ», «Մեղու», «Ծաղիկ» ու «Մասիս» պարբերականների արծարծած լուսավորության ու ազատության գաղափարները համարել է ազգավնաս, [[Կրոն|կրոնն]] ու [[Եկեղեցի|եկեղեցին]]՝ հայ ժողովրղի «առաջընթացի և ազգային միասնության միակ միջոցը»։ Մեծ տեղ է հատկացրել [[Հայ Առաքելական եկեղեցի|հայ առաքելական եկեղեցու]] դիրքերից գրված կրոնական հոդվածներին։ Նյութեր է տպագրել արվեստի պատմության, [[Մատենագիտություն|մատենագիտության]], [[Աշխարհագրություն|աշխարհագրության]], [[Բժշկություն|բժշկության]], [[Պատմություն|պատմության]] վերաբերյալ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Երևանյան Կոստանդնուպոլսի հանդեսներ]]