«Աքպեր Երևանլի»–ի խմբագրումների տարբերություն

ադրբեջանցի խորհրդային գրող, արձակագիր, գրականագետ
Content deleted Content added
Նոր էջ «'''Աքպեր Երևանլի Յունուս օղլի''' (Սուլեյմանով) (հունիսի 17, 1921, Երևան), Ադրբեջանցիներ|ադրբեջան...»:
(Տարբերություն չկա)

06:43, 24 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Աքպեր Երևանլի Յունուս օղլի (Սուլեյմանով) (հունիսի 17, 1921, Երևան), ադրբեջանցի խորհրդային գրող, գրականագետ։ Բանասիրական գիտության դոկտոր (1975 թվական)։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի դասախոս (1954 թվականից)։ 1964 թվականից Երևանլինը Հայաստանի գրողների միության ադրբեջանական մասնաճյուղի նախագահն էր։

Աշխատանքային գործունեություն

Երևանլի պատմվածքների առաջին գիրքը՝ «Արևաշող իմ երկիր»-ը, լույս է տեսել 1947 թվականին։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության ու գրական կապերին են նվիրված «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ» (1955 թվական, հայերեն), «Զ․ Մամեդկուլիզադեն և հայ ժողովուրդը» (1966 թվական, հայերեն), «Հայ-ադրբեջանական ժողովրդական բանահյուսության կապերը» (1958 թվական), «Հովհաննես Թումանյանը և ադրբեջանական գրականությունը» (1974 թվական) և այլ ուսումնասիրություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։