«Եգիպտերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:DemoticScriptsRosettaStoneReplica.jpg|250px|մինի|Հին եգիպտացիների գիրը]]
'''Եգիպտերեն''', հին եգիպտացիների լեզուն։ Պատկանում է սեմա-քամյան ընտանքի քամյան ճյուղին։ Մ․ թ․ 5-րդ դարից՝ մեռած լեզու։ Գրավոր աղբյուրները հայտնի են մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակից։ Զարգացման հիմնական փուլերն են՝ հին եգիպտերեն (մ․ թ․ ա․ [[32]]-[[22]]-րդ դարեր), միջին կամ դասական եգիպտերեն (մ․ թ․ ա․ [[22]]-[[16]]-րդ դարե), նոր եգիպտերեն (մ․ թ․ ա․ 16-8-րդ դարեր), դեմոտական եգիպտերեն (մ․ թ․ ա․ [[8-րդ դար]]ից-մ․ թ․ 5-րդ դարեր)։ Մ․ թ․ մոտ [[3-րդ դար]]ում սկսում է ձևավորվել ղպտիերենը։ Հնչյունական համակարգը քիչ է ուսումնասիրված։ Եգիպտերենի գրության մեջ ձայնավորները չեն արտահայտվել։ Կողմնակի տվյալներից (․ղպտիական, հունհունական, տառադարձումներ և այլն) ենթադրում են, որ միջին եգիպտերենը ունեցել է երեք հիմնական ձայնավոր։ Վանկը սկսվել ու ավարտվել է մեկական բաղաձայնով։ Բացվանկային ձայնավորը երկար է հնչել, փակվանկայինը՝ կարճ։ Շեշտը դրվել է հիմնականում վերջին, մասամբ՝ վերջընթեր վանկում։[[վանկ]]ում։ Ունեցել է մոտ 3200 արմատ։[[արմատ]]։ Բառակազմությունը սովորաբար կատարվել է մասնիկավորմամբ, բառիմաստների տարբերակումը՝ նաև ներքին թեքումով (արմատահնչյունի փոփոխությամբ)։ Քերականական կարգերից են եղել սեռը (արական և իգական), թիվը (եզակի, երկակի, հոգնակի), մասնիկավորմամբ հոլովումը[[հոլովում]]ը բացակայել է։ Բայը ունեցել է երկու սեռ՝ ներգործական և կրավորական։ Խոնարհման համակարգին առավել բնորոշ են կերպային, քան ժամանակային տարբերակումները։ Նոր եգիպտերենում գոյացել են որոշյալ և անորոշ առումների կարգեր։ Հին եգիպտացիները նախապես գործածել են պատկերագիր, ապա՝ հնչյունագրի զարգացում ապրող գաղափարագիր։
 
== Գրականությունը ==