«Եգիպտական գիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Եգիպտական գիր''', աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը։ Գործածել են հին եգիպտացիները։ Ունե...»:
(Տարբերություն չկա)

11:37, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Եգիպտական գիր, աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը։ Գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին հույներից)։ Հիմնականը և հնագույնը հերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»։ Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հազար հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են 700-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը)։ Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից նեկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օրինակ pr, mո, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին բաղաձայն (օրինակ к, г, f, b․ ընդամենը 24)։ Ձայնավորները չեն գրվել։ Հնչյունագրերից բացի հիերոգլիֆների մեջ եղել են նան գաղափարագրեր (իդեոգրամմա), այսինքն առանձին բառեր ու հասկացություններ արտահայտող նշաններ։ Բառի գրությունը ներկայացել է իբրև գաղափարագրի և հևչյունագրի զուգակցում։ Հիերոգլիֆները գրվել են և վերից վար, և հորիզոնական (աջից ձախ, մասամբ՝ ձախից աջ) ուղղությամբ։ Գրավոր վկայություններն ընդգրկում են մ․ թ․ ա․ 32-րդ դարից-մ․ թ․ 3-րդ դար։ Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է ժ․ Ֆ․ Շամպոլյոնը։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ, դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ․ թ․ ա․ 8-7-րդ դարերում, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։ Հնագույն տեքստերը մեզ են հասել մ․ թ․ ա․ 30-րդ դարից։

Виды письма в Древнем Египте

Иероглифика.

Иератика.

Демотика.

Коптское письмо.

Գրականություն

  • Коростовцев М․А․, Египет–ский язык, М․, 1961;
  • И с трин В․ А․, Возникновение и развитие письма, М․,
  • 1965; Լ а с a u Р,, Sur le systeme hieroglyphique, Le Caire, 1954․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։