«Երգչախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Երգչաիումր''', երգիչների խումբ, բաղկացած մի քանի ենթախմբից, որոնցից ամեն մեկը համատեղ երգեցողութ...»:
(Տարբերություն չկա)

11:33, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Երգչաիումր, երգիչների խումբ, բաղկացած մի քանի ենթախմբից, որոնցից ամեն մեկը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս։ Հավասարակշռված անսամբլ է, ունի կայուն և ճշգրիտ լարվածք, օժտված է արտահայտչական հարուստ ու բազմազան հնարավորություններով։ Հայկական իրականության մեջ առաջինը Ք․ ԿարաՄուրզայի ժողովրդական երգչախմբերն Էին (1880-ական թվականներին)։ Բարձրորակ երգչախմբեր ստեղծեցին Մ․ Եկմալյանը (Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում) և Կոմիտասը (Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Կոստանդնո Պոլսում)։ խորհրդային տարիներին աչքի ընկան Երևանի կոնսերվատորիայի (ղևկ․ Ս․ Մելիքյան) և Հայ ֆիլհարմոնիայի (ղեկավարներ Թ․ Ալթունյան, Ա․ Տեր Հովհաևնիսյան) Երգչախմբերը, Պետական ակադեմիական կապելլան (ղեկ․ Տ․ Չեքիջյան), Հայաստանի երգչախմբային ընկերության Ե, (ղեկ․ է․ էյատուրյա), Հայ էլեկւորագործարանի տղամարդկանց ինքնագործ Երգչախումբ (ղեկ․ Ն․ Սնգրյան) և ուրիշներ։ Երգչախմբերը տարածված են նաև սփյուռքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։