«Ֆրունզե Ելանյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ բալետմաստեր
Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆրունզե Ելանյան Մեխակի''' (փետրվարի 22, 1928, Երևան), բալետի հայ խորհրդային արտիստ։...»:
(Տարբերություն չկա)

09:04, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ֆրունզե Ելանյան Մեխակի (փետրվարի 22, 1928, Երևան), բալետի հայ խորհրդային արտիստ։

Ձեռքբերումներ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967 թվական)։ Սլովակիայի կուլտուրայի վաստակավոր գործիչ։ 1971թ.՝ Չեխոսլովակիայի մշակույթի վաստակավոր գործիչ:2002 թվականին՝ պրոֆեսոր:

Կրթություն

1944 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, ընդունվել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, 1949-1968 թվականին՝ մենապարող։ 1970 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանի պարուսույցների դասընթացը:

Աշխատանքային գործունեություն

1967-1985 թվականներին՝ Երևանի պարարվեստի ուսումնարանի դասախոս: 1971 թվականին՝ Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի ազգային թատրոնի պարուսույց: 1978-1985 թվականներին՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս:

Դերապարեր

Դերապարերից են՝ Զիգֆրիդ (Չայկովսկու «Կարապի լիճը»), Ալբերտ (Ադանի «ժիզել»), Ներսո, Արմեն (Արամ Խաչատրյանի «Գայանե»), Դավիթ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտության),Ռուբեն (Եղիազարյանի «Սևան»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Արամե (Էդգար Հովհաննիսյանի «Մարմար»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։