«Եռաբլրի սարավանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Եռաբլրի սարավանդ''' == Դիրքը == Գտնվում է Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանում։ Հարավ...»:
 
No edit summary
Տող 3.
Գտնվում է Հայկական ԽՍՀ [[Գորիսի շրջան (ՀԽՍՀ)|Գորիսի շրջանում]]։ Հարավում և հարավ-արևմուտքում ուղղորդ լանջերով իջնում է [[Որոտանի լեռնանցք|Որոտանի կանիոնը]]։ Արլևելքից սահմանագծվում է Գորիս գետի կիրճով, արևմուտքից՝ ժամանակավոր հոսք ունեցող [[Զորզոր|Զորզորի]] հովտով։ Հյուսիսային սահմանը պայմանականորեն անցնում է [[Իշխանասար|Իշխանասարի]] հարավային ստորոտներով։
== Կառուցվածքը ==
Բարձրությունը 1400-2400 մետր է։ Կազմված է վերին պլիոցենի և չորրորդականի [[Անդեզիտաբազալտ|անդեզիտաբազալտներից]], որոնք ծածկված են հողմնահարման հզոր կեղևով։ Ունի հարավ-արևելյան դիրքադրություն և թույլ մասնատված մակերևույթ։ Եռաբլրի սարավանդում կան լավ արտահայտված խառնարաններով բազմաթիվ հրաբխային կոներ (Գութանաթումբ, 2271 մետր, Արորակ, 2842 մետր, Եռաբլուր, 2123 մետր), որոնց հարաբերական բարձրությունը հասնում է 150-350 մետր֊ի։մետրի։
== Կլիման և մշակումը==
Ունի չափավոր ցուրտ կլիմա։ Տարեկան տեղումները 650-700 միլիմետր են։ Տարածված են թույլ կրազերծված սևահողերը։ Բուսածածկույթը լեռնատափաստանային է։ Մշակում են հացահատիկային կուլտուրաներ։ Որոտանի էներգետիկ-ոռոգիչ համալիրի ավարտից հետո եռաբլրի սարավանդի զգալի մասը ոռոգվելու է։ Զարգացման հեռանկարներ ունի [[Պտղաբուծությունը Հայաստանում|պտղաբուծությունը]]։