'''Երեմիա''' ([[մ. թ. ա. 7-րդ դար]] 10-ական թվականներ, Անաթովտ, [[Հուդայի թագավորություն]] [[մ․ թ․ ա․ 586]]-ից հետո, [[Եգիպտոս]]), «մեծ մարգարեներից» երկրորդը հուդայականության մեջ։
Երեմիա մարգարեությունը նվիրված է Հուդայի թագավորության քաղաքական դրությանը։ Տաշվի առնելով [[Բաբելոն]]ի հզորությունը՝ խաղաղություն է քարոզել այդ պետության հետ, որի համար հալածվել է, իսկ ՏուդայիՀուդայի թագավորության անկումից հետո, [[մ․ թ․ ա․ 586]]-ին թվականին բռնությամբ տարվել է Եգիպտոս։ Երեմիա նվիրվածություն է քարոզել [[Եհովա]]յին։ Գուշակել է Հուդայի ազատագրումը և ժողովրդի վերադարձը հայրենիք։ Երեմիա հին կտակարանի գրքի հեղինակ է, որ կրում է «Երեմիաի մարգարեություն» անունը։ Վերջինս կարևոր սկզբնաղբյուր է մ․ թ․ ա․ 7-6-րդ դարերում [[Մերձավոր Արևելք]]ի պատմության ուսումնասիրության համար։ «Երեմիաի մարգարեությունում» հիշատակվում են նաև «Արարատի» և «Ասքանազի» թագավորությունները, որոնց հեղինակը պատերազմի է կոչում ընդդեմ [[Բաբելոն]]ի։ համարվում է հին կտակարանի պոեմներից մեկի՝ «Որբ Երեմիայի» հեղինակը։