«Երեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Երեմիա''' (մ. թ. ա. 7-րդ դար 10-ական թվականներ, Անաթովտ, Տուդայի թագավորություն մ․ թ․ ա․ 586-ից հետո, ...»:
(Տարբերություն չկա)

07:07, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Երեմիա (մ. թ. ա. 7-րդ դար 10-ական թվականներ, Անաթովտ, Տուդայի թագավորություն մ․ թ․ ա․ 586-ից հետո, Եգիպտոս), «մեծ մարգարեներից» երկրորդը հուդայականության մեջ։ Երեմիա մարգարեությունը նվիրված է Տուդայի թագավորության քաղաքական դրությանը։ Տաշվի առնելով Բաբելոնի հզորությունը՝ խաղաղություն է քարոզել այդ պետության հետ, որի համար հալածվել է, իսկ Տուդայի թագավորության անկումից հետո, մ․ թ․ ա․ 586-ին բռնությամբ տարվել է Եգիպտոս։ Երեմիա նվիրվածություն է քարոզել Եհովային։ Գուշակել է Տուդայի ազատագրումը և ժողովրդի վերադարձը հայրենիք։ Երեմիա հին կտակարանի գրքի հեղինակ է, որ կրում է «Երեմիաի մարգարեություն» անունը։ Վերջինս կարևոր սկզբնաղբյուր է մ․ թ․ ա․ 7-6 դարերում Մերձավոր Արևելքի պատմության ուսումնասիրության համար։ «Երեմիաի մարգարեությունում» հիշատակվում են նաև «Արարատի» և «Ասքանազի» թագավորությունները, որոնց հեղինակը պատերազմի է կոչում ընդդեմ Բաբելոնի։ համարվում է հին կտակարանի պոեմներից մեկի՝ «Որբ Երեմիայի» հեղինակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։