«Եհովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Եհովա''', Յահվե, հուդայության գերագույն աստվածը։ Սկզբնապես համարվել է հուդա ցեղի, իսկ հրեական ցե...»:
(Տարբերություն չկա)

07:05, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Եհովա, Յահվե, հուդայության գերագույն աստվածը։ Սկզբնապես համարվել է հուդա ցեղի, իսկ հրեական ցեղերի միաձուլումից ու նստակյաց կյանքի անցնելուց հետո (XI դարում մեր թվարկությունից աառաջ)՝ բոլոր ցեղերի գլխավոր աստվածը։ Պատկերվել է առյուծի, ցուլի, ապա՝ մարդու կերպարանքով։ Հուդայական պետության և թագավորական իշխանության ծագումը պայմանավորել է Եհովային, որպես միակ աստծու և «երկնային թագավորի» գաղափարի առաջացումը։

Դրան համապատասխան Եհովան ահեղ Է, վրիժառու, ամենակարող, տիեզերքի արարիչն ու տերը, մարդու, հատկապես հրեա ժողովրդի ճակատագրի կանխորոշողն ու տնօրինողը։ Մեր թվարկություննից առաջ X դարի կեսերին Սողոմոն Իմաստունը Երուսաղեմում կառուցել է Եհովայի տաճարը, միայն այստեղ է թույլատրվել զոհ մատուցել Եհովային։ Մեր թվարկությունից առաջ VII դարից ավելի է շեշտվել Եհովայի բացարձակ իշխանությունը, արգելվել է մյուս ցեղերի աստվածների հանդիսավոր պաշտամունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։