«Դնեպրի հիդրոէլեկտրակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դնեպրի հիդրոէլեկտրակայան''' Վլադիմիր Իլիչ Լենինի անվան, կառուցվել է Դնեպր գետի վրա, Զա...»:
(Տարբերություն չկա)

06:18, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Դնեպրի հիդրոէլեկտրակայան Վլադիմիր Իլիչ Լենինի անվան, կառուցվել է Դնեպր գետի վրա, Զապորոժիե քաղաքի մոտ, Գոէլռո-ի պլանով։ Դնեպրի հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը 650 մվա է, էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 3,64 միլիարդ կվա-ժ։ Շինարարությունը սկսվել է 1927 թվականին, 1932 թվականի մայիսին գործարկվել է առաջին ագրեգատը։ 1939 թվականին դնեպրի հիդրոէլեկտրակայանի հզորությունը հասել է նախագծայինին՝ 560 Մվա։ Հիդրոհանգույցի մեջ մանում են․ ՀԷԿ-ի շենքը (երկարությունը՝ 236 մետր, լայնությունը՝ 70 մետր), մեքենայական սրահով, որտեղ տեղավորված է 9 ուղղաձիգ հիդրոագրեգատ՝ յուրաքանչյուրը 72 մվա հզորությամբ, վահանավոր պատը (երկարությունը՝ 217 մետր), ջրաթափային կորագիծ պատվարը։ Դնեպրի հիդրոէլեկտրակայանը ավտոմատացված է, ունի հիմնական սարքավորման հեռակառավարում, հեռաչափում, հեոազդանշանում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերվել է։ 1944 թվականին սկսվել է նրա վերակառուցումը։ Գործարկվել է 1950 թվակնաին, ընդորում, հզորությունը նախապատերազմյանի համեմատ աճել է 16% ով։ Դմետրի հիդրոէլեկտրակայան մտնում է ԽՍՀՄ եվրոպական մասի միացյալ Էներգահամակարգի մեջ։ 1969 թվականին նեպրի հիդրոէլեկտրակայան 2-րդ շինարարությամբ (հզորությունը՝ 828 մվա) սկսվել է հիդրոհանգույցի ընդարձակումը, որն ավարտվել է 1974 թվականի վերջին։ Արժանացել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի (1939

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։