«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ fixing dead links
Տող 203.
«[[Մարիներ-10]]» սարքի Մերկուրիի մոտով անցման ժամանակ բացահայտվել է մոլորակի մոտ չափազանց նոսր մթնոլորտի գոյությունը, որի ճնշումը 5{{e|11}} անգամ ավելի փոքր է Երկրի մթնոլորտային ճնշումից։ Այսպիսի պայմաններում ատոմները ավելի հաճախ են բախվում մոլորակի մակերևույթին քան իրար։ Մթնոլորտը կազմում են արեգակնային քամուց որսած ատոմները, կամ ատոմներ, որոնք դուրս են մղվել մոլորակիմակերևույթից արեգակնային քամու ազդեցության տակ։ Մերկուրիի մթնոլորտում կան [[հելիում]], [[նատրիում]], [[թթվածին]], [[կալիում]], [[արգոն]], [[ջրածին]]։ Առանձին ատոմի կյանքի տևողությունը մթնոլորտում կազմում է մոտ 200 օր։
 
Ջրածինը և հելիումը հավանաբար հասնում են մոլորակ արեգակնային քամու հետ, ներխուժելով մոլորակի մագնիտոսֆերա, և հետո ետ են թռչում տիեզերք։ Մերկուրիի կեղևում տեղի ունեցող տարրերի [[ռադիոակտիվ տրոհում]]ը հանդիսանում է նրա մթնոլորտում հելիումի, նատրիումի և կալիումի ատոմների աղբյուրը։ գոյություն ունեն ջրային գոլորշիներ, որոնք առաջանում ենմի շարք գործընթացների արդյունքում, այնպիսիք, ինչպիսին են՝ գիսաստղերի հարվածը մոլորակի մակերևույթին, ջրի առաջացումը արեգակնային քամու ջրածնից և քարերում գտնվող թթվածնից, բևեռային մշտապես մոթ շրջաններում գտնվող սառույցի [[սուբլիմացիա (ֆիզիկա)|սուբլիմացիայի]] հետևանքով։ Ջրին մոտ իոնների, այնպիսիք, ինչպիսին են O<sup>+</sup>, OH<sup>−</sup> և H<sub>2</sub>O<sup>+</sup>, հայտնաբերումը Մերկուրիի վրա դարձավ բավականին մեծ անակնկալ<ref>{{cite book | author=Հանտեն, Դ. Մ.; Շեմանսկի, Դ. Ե.; Մորգան, Թ. Հ. | year=1988 | publisher=Արիզոնայի համալսարանի հրատարակչություն | isbn=0-8165-1085-7 | chapter=Մերկուրիի մթնոլորտը | title=Մերկուրի | chapterurl=http://www.uapress.arizona.edu/onlinebks/Mercury/MercuryCh17.pdf | accessdate=2009-05-18}}</ref><ref>{{cite web|author=Լեկդավալա, Էմիլի|date= 3 հուլիս 2008|title=Մեսենջերի գիտնականները զարմացած էին գտնելով Մերկուրիի նոսր մթնոլորտում ջուր|url=http://www.planetary.org/news/2008/0703_MESSENGER_Scientists_Astonished_to.html|accessdate=2009-05-18|archiveurl=http://web.archive.org/web/20080707035106/http://www.planetary.org/news/2008/0703_MESSENGER_Scientists_Astonished_to.html|archivedate=2008-07-07}}</ref>։
 
Քանի որ այս իոնների զգալի մասը հայտնաբերվել է Մերկուրին շրջապատող տիեզերքում, գիտնականները ենթադրեցին, որ նրանք առաջացել են ջրի մոլեկուլներից, որոնք քայքայվել են մոլորակի մակերևույթին կամ [[էկզոսֆերա]]յում արեգակնային քամու ազդեցության տակ<ref>{{cite journal|author=Զուրբուչեն Թ. Հ. և ընկ.|title=Մերկուրիի իոնիզացված էկզոսֆերայի և պլազմային միջավայրի դիտարկումները Մեսենջերից |publisher=Սայենս|year=2008|issue=5885|volume=321|pages=90—92|isbn=|issn=|doi=10.1126/science.1159314|pmid=18599777}}</ref><ref>{{cite web|publisher=Միչիգանի համալսարան|date=30 հունիս 2008|title=Գործիքը ցույց է տալիս թե ինչից է Մերկուրի մոլորակը պատրաստված|url=http://newswise.com/articles/view/542209/|accessdate=2009-05-18|archiveurl=http://www.webcitation.org/67qPxa6qv|archivedate=2012-05-22}}</ref>։