«Նիհիլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1828 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
* Անհատական բարոյականություն գոյություն չունի:
* Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարդություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար:
 
 
 
 
 
 
 
== Նիհիլիզմի տեսակները ==
*''Քաղաքական նիհիլիզմը'' անհրաժեշտ չի համարում քաղաքական և հասարակական շատ կառույցների գոյությունը, ինչպիսիք են [[կառավարություն]]ը, [[ընտանիք]]ը, [[օրենք]]ը<ref>L. Strauss, “German Nihilism”, ''Interpretation'' 26 (3) (1999): pp. 353-378.</ref>։
 
== Նիհիլիզմը հոգեբանների ուսումնասիրություններում ==
 
Էրիխ Ֆրոմն առաջարկում էր նիհիլիզմին վերաբերվել, որպես հոգեբանական պաշտպանության տեսակ: Նա կարծում էր, որ մարդու կենտրոնական խնդիրը մարդու ներքին կարծիքն է սեփական գոյության մասին, հակասությունն է «աշխարհում իր դերի» մասին և այն, որ մարդն իրեն վեր է համարում բնությունից քանի որ կարող է ճանաչել ինքն իրեն: Ֆրոմմը պնդում է, որ մարդու զարգացումը տեղի է ունենում երկու հիմնական տենդենցիաների ձևավորման արդյունքում. ձգտումը դեպի ազատություն, և ձգտումը դեպի օտարացում: Մարդու զարգացումն ավելի հաճախ ընթանում է «ազատության» ձգտման ուղով, բայց ոչ ամեն մարդ է կարողանում ադեկվատ ձևով օգտվել դրանից, սեփական օրգանիզմում առաջացնելով հոգեկան ապրումներ, որոնք նրան ստիպում են գնալ «օտարացման» ուղով: Արդյունքում մարդը կորցնում է իր ինքնությունը (կամ Եսը): Առաջանում է պաշտպանական մեխանիզմը՝ «փախուստ ազատությունից», որի համար բնորոշ են սադիզմի ու մազոխիզմի տարրեր, դեստրուկտիվիզմ, մարդու աշխարհն ավերելու հակումը, որպեսզի այն չավերի իրեն, ավտոմատ կոնֆորմիզմ:
== Ծանոթագրություններ ==
{{reflist|2}}