«Տոկիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 74.
 
'''Տոկիո''' ({{lang-ja|東京}}), [[Ճապոնիա]]յի մայրաքաղաքը։
Տոկիոն գտնվում է [[Հոնսյու]] կղզու հարավ-արևելքում՝ [[Էդոգավա]], [[Արագավա]], [[Սումիդա]], Տամա գետերի գետաբերանում՝ [[Խաղաղ օվկիանոս]]ի՝ Տոկիոյի ծոցի ափին՝ Կանտո հարթավայրում: Կլիման մերձարևադարձային, մուսոնային է:
Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1<sub>c</sub> է, օգոստոսինը՝ 25,6<sub>c</sub>, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ: Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը, վերջինը ([[1923]] թվականի)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հազար մարդու կյանք:
Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից:
 
Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ: Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը:
 
== Պատմություն ==
Տոկիոն հիմնադրվել է 11-րդ դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ): [[1457]] թվականին այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր: [[1590]] թվականին ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ [[1603]]–[[1867]] թվակններին Էդոն եղել է [[Տոկուգավա]] տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև [[1868]] թվականին Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը): [[1720]] թվականին Էդոյի բնակչությունը 1 մլն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր): [[1869]] թվականին՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը [[1896]] թվականին վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք:
 
===== Ֆինանսներ և արդյունաբերություն =====
Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից ([[Նյու Յորք]]ի ու [[Լոնդոն]]ի հետ): Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն):
Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, [[քիմիա]]կան, տպագրական, թեթև, [[տեքստիլ]], սննդի և այլ արդյունաբերություններ:
 
== Տրանսպորտ ==
Տոկիոն [[Ճապոնիա]]յի հիմնական տրանսպորտային հանգույցն է, քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը: Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին: Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով:
 
== Կրթություն ==
Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է [[1887]] թվականին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, [[թատրոն]]ներ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ:
Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով: Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր):
 
== Բնակչություն և ճարտարապետություն ==
Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ [[1923]] թվականի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ([[1939]]–[[1945]] թվականներ) ժամանակ բազմիցս ենթարկվել է ([[1944]]–[[1945]] թվականներ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին: Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են [[կայսերական պալատ]]ի համալիրը (մոտ [[1600]] թվականին, վերականգնվել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (17-րդ դարի վերջ – 18-րդ դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է 17-րդ դարում) և Մեյգի (19-րդ դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է 17-րդ դարում, վերականգնվել՝ 20-րդ դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ:
20 դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը ([[1915]]–[[1936]] թվականներին), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» ([[1960]]– [[1961]] թվականներին), Օլիմպիական մարզահամալիրը ([[1963]]–[[1964]] թվականներին), [[Սուրբ Մարիամ]]ի տաճարը ([[1964]] թվականին) և այլն:
Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը ([[1964]] թվական):
Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար:
 
 
 
 
 
== Քույր քաղաքներ ==
Տող 87 ⟶ 116՝
{{Ասիական երկրների մայրաքաղաքներ}}
 
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան
 
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Ասիական քաղաքներ]]
[[Կատեգորիա:Ճապոնիայի քաղաքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տոկիո» էջից