«Նիհիլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2487 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Տերմինը հաճախ օգտագործվում է [[անոմիա]]յի հետ հարաբերության մեջ՝ գոյության անիմաստությունը զգալուց առաջացող ընդհանուր հիասթափության վիճակը բացատրելու նպատակով, երբ ինչ-որ մեկը հասկանում է նորմերի, օրենքների և կանոնների անհրաժեշտության ավելորդությունը<ref>Macmillan, 1967, Vol. 5, "Nihilism", 514 ''ff'', p. 515.</ref>։ [[Ֆուտուրիզմ]]ը, [[դեկոնստրուկցիոնիզմ]]ը<ref name=phillips>{{cite journal | last = Phillips | first = Robert | title = Deconstructing the Mass | journal = Latin Mass Magazine | issue = Winter | year = 1999 | url = http://www.latinmassmagazine.com/articles/articles_1999_WI_Phillips.html}}</ref> և այլ շարժումներ տարբեր ժամանակներում և տարբեր կոնտեքստներով բնորոշվել են որպես նիհիլիստիկ։
Նիհիլիզմը օգտագործվել է նաև տարբեր ժամանակաշրջանները բնութագրելու համար, օրինակ՝ [[Ժան Բոդրիլար]]ը և այլոք [[պոստմոդեռնիզմ]]ը անվանել են նիհիլիստիկ ժամանակաշրջան<ref> Woodward, Ashley: [http://www.ul.ie/~philos/vol6/nihilism.html Nihilism and the Postmodern in Vattimo's Nietzsche], ISSN 1393-614X ''Minerva - An Internet Journal of Philosophy'', Vol. 6, 2002, fn 1.</ref>։ Որոշ [[քրիստոնեություն|քրիստոնյա]] [[աստվածաբանություն|աստվածաբաններ]] և կրոնական այլ հեղինակություններ պնդում են, որ պոստմոդեռնիզմը<ref>For example, {{cite web | publisher = Christian Research Institute | title = The Postmodern Challenge: Facing the Spirit of the Age | first = Jim | last = Leffel | coauthors = Dennis McCallum | quote = …the nihilism and loneliness of postmodern culture... | url = http://www.equip.org/free/DP321.htm}}</ref> և մոդեռնիզմի շատ տեսակետներ<ref name=phillips/> բացառում են [[թեիզմ]]ը, որն իրեն հերթին առաջ է բերում նիհիլիզմ։
 
== Տերմինի առաջացման պատմությունը ==
Միջին դարերում գոյություն ուներ նիհիլիզմի ուսմունքը, որը բանադրանքի ենթարկվեց Ալեքսանդր Երրորդի կողմից [[1179]] թվականին: Նիհիլիզմի ուսմունքը, որը սխալմամբ վերագրվում էր Պյոտր Լոմբարդսկիին, ժխտում էր Քրիստոսի բարդկային բնույթը:
 
Արևմտյան փիլիսոփայության մեջ «նիհիլիզմ» տերմինը ներմուծել է գերմանացի գրող ու փիլիսոփա Ֆ. Գ. Յակոբին: Այդ հասկացությունն օգտագործել են շատ փիլիսոփաներ: Ս. Կյերկեգորը նիհիլիզմի սկզբնաղբյուր էր համարում [[քրիստոնեության]] ճգնաժամն ու [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի «գեղագիտական» աշխարհընկալման տեսության տարածումը (համաձայն այդ տեսության, Աստված և կրոնական հավատը թվացյալ ու կարգավիճակից զուրկ երևույթներ են՝ «Աստված մահացել է»):Օ. Շպենգլերը նիհիլզմը անվանեց ժամանակակից եվրոպական մշակույթի բնորոշ գիծ: Այդ մշակույթը, նրա խոսքերով, «մայրամուտ» և «հին արժեքների մերժում» է ապրում, ինչը կխանգարի նրան հասնել զարգացման առավել բարձր մակարդակների: Մ. Հայդեգերը, Նիհիլիզմը դիտարկում էր, որպես արևմուտքի պատմության մագիստրալ շարջում, որը կարող է համաշխարհային ողբերգության հանգեցնել:
 
Նիհիլստներն առաջնորդվում են հետեևյալ պնդումներով, կամ պնդումներից որոշներով.
 
* Չկա (անվիճելի) գիտակից ապացույց համընդհանուր արարչի կամ կառավարչի մասին:
* Անհատական բարոյականություն գոյություն չունի:
* Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարդություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար:
 
 
 
 
 
 
 
== Նիհիլիզմի տեսակները ==
Նիհիլիզմը ունի տարբեր իմաստներ և օգտագործվում է տարբեր փիլիսոփայական տեսակետներ բացատրելու նպատակով։ Տարբերում են նիհիլիզմի հետևյալ տեսակները՝