«Ծխախոտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2433 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ)
 
[[Պատկեր:Cigarette diagram.svg|մինի|250px|Ծխախոտի կառուցվածքը`<br />1. 95% բջջանյութի ացետատից պատրաստված ֆիլտր<br />2. ֆիլտրը փակելու համար օգտագործվող թուղթ<br />3. ծխախոտը ծածկելու համար նախատեսված թուղթ<br />4. խառնուրդային զանգված]]
 
Ծխախոտը մորմազգիների ընտանիքի միամյա, երբեմն բազմամյա խոտաբույս է: Աճում է հիմնականում [[Ամերիկա]]յում և [[Ավստրալիա]]յում:
Հայտնի է ծխախոտի ավելի քան 65 տեսակ, մշակության մեջ՝ 2 տեսակ՝ գլանակային կամ իսկական և մախորկա: [[Հայաստանի Հանրապետություն]]ում ծխախոտը մշակվում է [[Արագածոտն]]ի, [[Կոտայք]]ի, [[Տավուշ]]ի, [[Գեղարքունիք]]ի, [[Արարատ]]ի, [[Վայոց ձոր]]ի մարզերում:
 
== Բույսի նկարագիր ==
Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային: Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120– 150 սմ: Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն: Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր: Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է: Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն:
 
===== Ծխախոտի հատկությունները =====
Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում: Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, [[սիգար]]ետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար: Տերևները պարունակում են [[ածխաջրեր|ածխաջրեր,]] [[նիկոտին]], [[սպիտակուց]]ներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով:
Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը: Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը:
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան
{{Reflist}}
 
 
== Արտաքին հղումներ ==
312

edits