«Սամանիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 65.
== Սամանիների հիմնումը և հզորացումը ==
 
[[Պատկեր:Ismaili somoni dushanbe.jpg|մինի|ձախից|Իսմայիլ իբն Սամանիի արձանը Տաջիկստանում]]
Սամանիների դինաստիայի հիմնադիրը Հյուսիսային Աֆղանստանի Բալխա շրջանի հողատեր Սաման խուդա անունով մեկն էր , ով ընդունեց իսլամ , իսկ նրա 4 թոռները հավաքագրվեցին խալիֆ ալ Մա՛մունի բանակ և հավատարիմ ծառայության դիմաց ստացան մեկական քաղաք: Ջախջախված Սաֆֆարիների տիրույթներում է Խորասանում, խալիֆ ալ Մուտադիդի կոմից տեղապահ է նշանակվում Իսմայիլը: Ամր իբն աս-Սաֆֆարին , ով տիրում էր խալիֆայության արևելյան մասում, որոշեց գրավել Մավարաննահրը,որը անվանապես գտնվում էր Թահիրիների ձեռքում , բայց փաստացի վաղուց ընկած էր Սամանիների հսկողության ներքո: Սակայն Սաֆֆարիների բանակը անզոր գտնվեց Սամանիների դեմ պայքարում և երկու անգամ ջախջախվեց Իսմայիլի կողմից. Մավարաննահրը անցավ վերջնականորեն անցավ Սամանիներին: Բացի Մավարաննահրից Սամանիների ձեռքում էին գտնվում Սիջիստանը, Խորասանը, [[Խորեզմ]]ի շրջանը , [[Աֆղանստան]]ի որոշ շրջաններ:
Սամանիների [[պետություն]]ում տիրապետող էր [[հող]]ի և ոռոգման [[համակարգ]]ի [[պետական]] սեփականությունը։ Առավել կարևոր [[քաղաք]]ներն էին [[Բուխարա]]ն, [[Սամարղանդ]]ը, [[Նիշապուր]]ը, [[Մերվ]]ը, [[Ուրգենչ]]ը, [[Հերաթ]]ը և այլն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։ Սամանիների [[պետություն]]ը աշխույժ [[առևտուր]] է արել [[Խազարիա]]յի, [[Չինաստան]]ի, [[Ռուսիա]]յի հետ։
Վերելք է ապրել մշակութային [[կյանք]]ը, զարգացել են [[ճարտարապետություն]]ն ու շինարարական [[արվեստ]]ը։ Նրանք իրենց մայրաքաղաք Բուխարան դարձրին ավանդական արաբական գիտությունների կենտրոն, որը միաժամանակ վերածվեց նոր արաբական գրականության օջախի: Հենց այդ ժամանակ է [[Ֆիրդուսի]]ն ստեղծագործել իր նշանավոր « [[Շահ-Նամե]] » ստեղծագործությունը: Սամանիների արքունիքում էին ստեղծագործում նաև [[Ռուդաքի]]ն, [[ալ-Ֆարաբի]]ն և ուրիշներ։
 
== Սամանիների անկումը ==
[[10-րդ դար]]ի կեսերին սկսվում է Սամանիների պետության անկումը: Նրա տարբեր շրջաններում առաջանում են Բուխարայի կառավարությանը հակառակվող ուժեղ խմբավորումներ: Դինաստիայի անկմանը նպաստում են նաև տարբեր թեկնածուների միջև պայքարը և պալատական հեղաշրջումները: Տեղական ավագանուն հնազանդության մեջ պահելու համար Սամանիները ստիպված թյուրք ստրուկներից գվարդիա են ստեղծում, որի զորապետերը 10-րդ դարի վերջերին դարձան խոշոր հողատերեր և դադարեցին ենթարկվել իրենց տերերին: Այս ամենը թուլացրեց Սամանիների պետությունը և բերեց նրա գրավվմանը պատմության թատերաբեմ դուրս եկած նոր ուժերի ՝ Կարախանների և Ղազնևիների կողմից: