Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 205 բայտ, 4 տարի առաջ
 
== Կլիմա ==
[[Կլիմա]]ն [[Հասարակածային մուսոնային կլիմա|հասարակածային մուսսոնային]] է։ Գլխավոր [[գետ]]ը [[Նեղոս]]ն է, որը հատում է երկրի տարածքը հարավից հյուսիս։ Ուգանդայի տարածքում են գտնվում Աֆրիկայի ամենախոշոր՝ [[Վիկտորիա]], Մոբուտու Սեսե Սեկո, Էդուարդ լճերի մի մասը, ինչպես նաև Կիոգա, Կվանիա լճերը։ Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները։
 
== Ընդերքը ==
Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով:
 
== Կենդանական աշխարհ ==
Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է. կան [[փիղ]], [[ռնգեղջյուր]], [[գետաձի]], [[գոմեշ]], [[ընձուղտ]], [[առյուծ]], [[ընձառյուծ]], [[կապիկ]]։ Շատ են թռչուններն ու սողունները։ Նրանց պահպանության համար ստեղծվել են ազգային պարկեր։