«Նաուրու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 54.
 
[[Դեկտեմբերի 15]] և [[Դեկտեմբերի 16|16]], [[2009]] թվականներին, Նաուրուն դարձել է չորրորդ երկիրը [[Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում|ճանաչելով]] [[Աբխազիա]]ն<ref>[http://www.nytimes.com/2009/12/16/world/europe/16georgia.html?hp New York Times report of Nauru's recognition for Abkhazia]</ref> և [[Հարավային Օսիա]]ն<ref>[http://grani.ru/Politics/World/Europe/Georgia/m.172210.html Науру признало Южную Осетию]. - Грани.ру, 16.12.2009</ref> որպես [[Վրաստան]]ից անկախ պետություններ։
 
Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին):
 
== Ռելիեֆը ==
Մակերևույթը մինչև 65 մ բարձրության սարահարթ է, ափերը շրջապատված են բուստային խութերով: Հարավ-արևմուտքում Բուադա լճակն է: [[Կլիմա]]ն հասարակածային է: Խմելու ջուրը ներմուծվում է: Ծովափնյա ցածրադիր դարավանդները պատված են կոկոսյան [[Արմավենիներ|արմավենու]] տնկարկներով: Շատ են ծովային թռչունները: Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որոնց անխնա շահագործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բացահանքի:
 
== Հայտնաբերումը ==
Կղզին հայտնաբերել են անգլիացիները [[1798]] թ-ին: [[19-րդ դար|XIX դար]]ում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգարիտ որոնողներ: Կղզին բազմիցս նվաճել են [[Գերմանիա]]ն, [[Ավստրալիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ճապոնիա]]ն: Հանուն անկախության շարժումն սկսվել է [[1950]]-ական թվականներին: Անկախություն է ձեռք բերել [[1968]] թ-ի [[հունվարի 31]]-ին:
 
Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, [[Եվրոպա]]յից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ:
 
== Տնտեսությունը ==
Տնտեսության հիմքը ֆոսֆորիտների հանույթն է: Մշակում են կղզու հողատարածքի միայն 1 %-ը ([[արևադարձային մշակաբույսեր]], հիմնականում՝ կոկոսյան արմավենի):
Զարգացած են նաև ձկնորսությունը և տնայնագործությունը:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նաուրու» էջից