«Բանգլադեշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ re-categorisation per CFD, replaced: → (27), → (8) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 60.
}}
'''Բանգլադեշը''' երկիր է [[Հարավային Ասիա]]յում։
 
== Աշխարհագրական դիրք ==
Գտնվում է Ինդոս-Գանգեսյան դաշտավայրի արևելյան ծայրամասում՝ Գանգես և Բրահմապուտրա գետերի դելտայի (գրավում է երկրի տարածքի 90%-ը) սահմաններում:
Դելտան ցածրադիր է, մեծ մասը՝ ճահճացած: Երկրի հյուսիս-արևելքում ու արևելքում ցածրադիր Լուշաի, Չիտագոնգ լեռնաշղթաներն են և Բարինդ ու Մադխուպուր բարձրությունները:
 
== Բնական պաշարներ ==
Կան [[քարածուխ|քարածխի]], [[բնական գազ]]ի, [[լիգնիտ]]ի, [[երկաթ]]ի հանքավայրեր:
 
== Կլիման ==
Բանգլադեշում բոլոր տարին տաք է: Երբ Հայաստանում ամառ է, այնտեղ օվկիանոսից փչում են քամիներ (մուսսոններ), և օրեր շարունակ, անընդմեջ, [[անձրև]]ներ են գալիս: Այդ ժամանակ գետերը հորդառատ են դառնում և իրենց տիղմով պարարտացնում են հողերը: 150–200 տարի առաջ երկրի մեծ մասը ծածկված էր անանցանելի անտառներով ու սավաննաներով: Այժմ դրանք իրենց տեղը զիջել են մշակաբույսերին: Անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով:
 
== Բնություն ==
Կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է:
Առաջին պետական միավորումներն առաջ են եկել մեր թվարկությունից առաջ 7–6-րդ դարերում: Դրանցից մեկը Վանգա պետությունն էր, որից և ծագում է երկրի Բանգլադեշ անվանումը («Բանգլա» - բենգալական և «դեշ» - երկիր):
 
== Պատություն ==
Երկրի տարածքում բազում դարեր գոյություն են ունեցել բարձր մշակույթ ունեցող տարբեր պետություններ: Նախորդ գրեթե 2 հարյուրամյակում այստեղ տիրապետել են անգլիացիները, որոնք, օգտվելով [[Մեծ մողոլներ]]ի կայսրության անկումից, նվաճեցին Բենգալիան: [[1947]] թվականից այդ տարածքը կազմում էր Պակիստանի մի մասը և միայն [[1971]] թվականին դարձավ անկախ պետություն:
 
== Բնակչություն ==
«Բենգալացիների երկիրը» իր տարածքով համեմատաբար մեծ չէ, սակայն բնակչության թվով աշխարհում գրավում է 8-րդ տեղը և աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է: Բնակչության 98%-ը բենգալացիներ են: Բնակվում են նաև [[Հյուսիսային Հնդկաստան]]ից եկած ցեղեր, որոնք հավաքական անունով կոչվում են «բիհարի», ինչպես նաև բազմաթիվ այլ փոքրաթիվ ցեղեր: Բենգալացիների մեծ մասն ապրում է գյուղական վայրերում: Վախենալով ջրհեղեղներից՝ նրանք տները հաճախ կառուցում են արհեստական բարձունքներում: Գյուղական տների կմախքը կառուցում են եղեգից կամ ծառի ճյուղերից, իսկ պատերը՝ կավով ներծծված ջուտի խսիրներից: Տանիքը ծածկում են ծղոտով կամ արմավենու տերևներով, իսկ երբեմն՝ կղմինդրով կամ թիթեղով:
 
== Բերքահավաք ==
Ծոցամերձ դաշտերում ցանում են [[բրինձ]], դա բենգալացիների հիմնական սննդամթերքն է: Մշակում են նաև [[բանջարեղեն]], [[ադամաթուզ]], [[կոկոսյան արմավենի]]: Քանի որ տարին բոլոր տաք է ու խոնավ, հավաքում են 2 և նույնիսկ 3 բերք: Դաշտերը հերկում են գոմեշներով, իսկ բրինձը տնկում են ձեռքով:
 
Երկրի մայրաքաղաքի տները հիմնականում 1–2-հարկանի շենքեր են, փողոցները լեփ-լեցուն են հեծանվորդներով ու հեծանվառիկշաներով: Երկիրն ունի երկաթուղիներ, բայց հիմնական փոխադրականը ջրայինն է: Բեռների մեծ մասը բազմաթիվ գետերով տեղափոխում են նավերով ու նավակներով: Գլխավոր ծովային նավահանգիստ [[Չիտագոնգ|Չիտագոնգի]]ց այլ երկրներ են արտահանում [[թեյ]], ջուտ ու ջուտից պատրաստված իրեր՝ պարան, պարկեր, [[գորգ]]եր:
Տարածված են [[փայտի փորագրություն]]ը, [[փղոսկր]]ե և եղեգնյա հյուսածո իրերի պատրաստումը, [[բրուտագործություն]]ը, [[ջուլհակություն|ջուլհակությունը]]:
 
 
{{ՎՊԵ|Bangladesh‎|Բանգլադեշ}}
Տող 65 ⟶ 92՝
 
[[Կատեգորիա:Նախկին բրիտանական գաղութներ]]
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան