«Դյուրահալ համաձուլվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դյուրահալ համաձուլվածքներ''', երկ կամ բազմաբաղադրիչ մետաղական համաձուլվածքներ, որոնց հալման ջե...»:
(Տարբերություն չկա)

08:42, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Դյուրահալ համաձուլվածքներ, երկ կամ բազմաբաղադրիչ մետաղական համաձուլվածքներ, որոնց հալման ջերմաստիճանը չի անցնում անագի հալման ջերմաստիճանից (մոտավորապես 232°C)։

Բաղադրություն

Բաղադրաթյան մեջ մտնամ են անագ, կապար, կադմիում, բիսմութ, ինդիում և այլ տարրեր։

Նկարագրություն

Որոշ դյուրահալ համաձուլվածքներ հալվում են ոչ հաստատուն ջերմաստիճանում, այլ ջերմաստիճանների որոշակի միջակայքում։ Դյուրահալ համաձուլվածքների մեծ մասը պնդացման դեպքում կծկվում է, իսկ 55%-ից ավելի բիսմութ պարունակող համաձուլվածքները ընդարձակվում են։

Կիրառություն

Կիրառվում են էլեկտրատեխնիկական և ջերմային ապարատների հալուն ապահովիչներ, մետաղներից ու պլաստմասսաներից բարդ ձևերի ձուլվածքների մամլակաղապարներ ու մոդելներ պատրաստելու համար: Կիրառվում են նաև որպես զոդանյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։