Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 3434 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Բազեներ''' ({{lang-la|Falco}}), գիշատիչների կարգի [[թռչուններ]]ի ընտանիք։ Հայտնի է շուրջ 60 [[տեսակ]]։
 
== Տարածվածություն ==
 
Բազեները տարածված են գրեթե ամենուրեք։
 
== Ընդհանուր բնութագիր ==
== [[Հայաստան]]ում ==
 
[[ՀՀՀայաստանի Հանրապետություն]]-ում՝ 8 տեսակ. [[կարմրաոտ բազե]], [[աղավնաբազե]], [[միջերկրածովյան բազե]], [[սապսան]], [[բալոբան]], [[արտույտաբազե]], [[սովորական հողմավար բազե]], [[տափաստանային հողմավար բազե]]։
 
== Նկարագիր ==
Փոքր և միջին մեծության [[թռչուններ]] են, արուն փոքր է էգից: Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ: Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ: [[Փետուր]]ները խիտ են, կոշտ: Էգը և արուն միանման են գունավորված: Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ: Բույն չեն հյուսում, [[ձու|ձվերը]] (2–6, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում: Թ[[թուխս|խսում]] է հիմնականում էգը: Սնվում են փոքրիկ [[կաթնասուն]]ներով, թռչուններով, [[սողուններ]]ով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով:
Սապսանը բնադրող չվող է: Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները: Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
 
Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև [[Արարատյան դաշտ]]ում: Ունի սուր ձայն:
 
*[[Արտույտաբազե]]ի գունավորումը խայտաբղետ է: Տարածված է անտառային շրջաններում:
 
*Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն:
Սովորական հողմավար բազեն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու: Ոչնչացնում է կրծողներին:
[[Տափաստան]]ային հողմավար բազեն հանդիպում է կիսաանապատային գոտում: Պահպանվում է օրենքով:
 
== Կարմրաոտ բազե ==
Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ: Բնակվում է բաց տարածքներում: Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ [[օդ]]ում կանգի պահին նետվում է նրա վրա: Համարվում է որսորդական թռչուն: Ոչնչացնում է մանր կրծողներին:
Միջերկրածովյան բազեն բնադրող չվող է, հազվագյուտ: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվել է [[1960]]-ական թվականներին: Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած: Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին: Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը:
 
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան
 
 
[[Կատեգորիա:Բազեներ]]
312

edits