«Դիցիանդիամիդ»–ի խմբագրումների տարբերություն

քիմիական միացություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Դիցիանդիամիդ''' (ցիանգուանիդին), NH<sub>2</sub>-HN = C—HN—CN, օրգանական միացություն։ == Նկարագիր == Անգույն...»:
(Տարբերություն չկա)

08:26, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Դիցիանդիամիդ (ցիանգուանիդին),

NH2-HN = C—HN—CN, օրգանական միացություն։ 

Նկարագիր

Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 209°C, լավ է լուծվում սպիրտում և հեղուկ ամոնիակում, վատ՝ ջրում (100 գ ջրում՝ 4,1 գ) և եթերում, չի լուծվում բենզոլում։ Հալման կետից բարձր տաքացնելիս քայքայվում Է՝ առաջացնելով մելամին, ամոնիակ և այլն։ Պոտաշի հետ 300°C տաքացնելիս փոխարկվում է գուանիդինի աղի, մրջնալդեհիդի հետ գոյացնում է խեժեր, մալոևային Էսթերի հետ՝ պիրիմիդին և այլն։

Ստացում

Դիցիանդիամիդ ստացվում է կալցիումի ցիանամիդից։ Միջանկյալ նյութ է մելամինի, Էպօքսիդային խեժերի, սինթետիկ դաբաղանյութերի և պայթուցիկ նյութերի (նիտրոգուանիդին) ստացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։