«Դիոնիսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դիոնիսի''' (մոտ 14401502 թվականներից հետո),ռուս նկարիչ։ == Գործունեություն == Աշխատել է [[Մոսկվա]...»:
(Տարբերություն չկա)

08:13, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Դիոնիսի (մոտ 1440—1502 թվականներից հետո),ռուս նկարիչ։

Գործունեություն

Աշխատել է Մոսկվայում և Միջին Ռուսաստանի մենաստաններում։ Գործերի մեծ մասը չի պահպանվել։ Դիոնիսի սրբապատկերներին և որմնանկարներին բնորոշ են նուրբ բներանգն ու գծանկարը, վայելչակազմ, ձգված ֆիգուրները, հանդիսավորությունն ու դեկորատիվությունը («Օդիգիտրիայի աստվածամայրը», 1482, «Խաչելություն», 1500, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։

Ֆերոպոնտի մենաստանում (ք․ Կիրիլովի մոտ) Դիոնոսի և որդիների կատարած որմնանկարները ռուսական միջնադարյան մոնումենտալ արվեստի կատարյալ նմուշներից են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։