«Պլուտարքոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (52), ։ → ։ (23), ՝ → ՝ (7), → (70), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 18.
== Կյանքը ==
Ծնվել է Հունաստանի [[Բեթովտիա]] նահանգի Քերոնեա քաղաքում, կրթությունը ստացել է [[Աթենք]]ում։ Պլուտարքոսի հռոմեական կապերն ու հռոմեասեր համոզմունքները ապահովեցին կայսրերի՝ Տրայանոսի և Հադրիանոսի հովանավորությունը և կյանքի վերջին տարիներին Աքայայի պրոկուրատորի պաշտոնը։ 95 թվականին նրան շնորհվեց Դելփյան տաճարի քուրմի կոչում։
 
Պլուտարքոսը Քերոնեայում ստացել է քերականի և հռետորական կրթություն, ապա ուսումը շարունակել է Աթենքում: Ճանապարհորդել է Հունաստանում, ապրել Ալեքսանդրիայում և Հռոմում: Եղել է [[Հռոմ]]ի ապագա կայսր Ադրիանոսի դաստիարակը, ստացել Հռոմի քաղաքացիություն, ապա նշանակվել Աքքայա պրովինցիայի (վարչական միավոր) դատախազ: Կյանքի մեծ մասն անցկացրել է ծննդավայրում. զբաղվել է հասարակական և լուսավորչական գործունեությամբ: [[Քերոնեա]]յում ստեղծել է մասնավոր ակադեմիա, որտեղ ուսուցանել է երիտասարդությանը: Նրա «Երեխաների դաստիարակության մասին» աշխատությունը Վերածննդի շրջանում թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ մանկավարժական բնույթի այլ գործեր` XV դարում՝ լատիներեն: Որպես փիլիսոփա` Պլուտարքոսը հարել է Պլատոնյան ակադեմիային, էկլեկտիզմի ոգով տուրք է տվել ստոիկյան, պերիպատետիկյան և հատկապես պյութագորասականության ազդեցություններին: Նա փիլիսոփայությունը համարել է ոչ այնքան հայեցակարգ, որքան դաստիարակության միջոց: [[95]] թվականին ընտրվել է Դելփիքի Ապոլոնի սրբարանի քրմերի խորհրդի անդամ: Որպես պատմագիր` արտահայտել է Հռոմեական կայսրության վերնախավի շահերը, եղել նրա նվաճողական քաղաքականության ջատագովը: Պլուտարքոսի բարոյափիլիսոփայական և պատմագիտական հայացքներն արտահայտվել են նրա «Բարոյականք» (հայերեն՝ [[1860]] թվականին) և «Զուգահեռ կենսագրություններ» (հայերեն` «Զուգակշիռք», [[1832]]–[[1835]] թվականներ) աշխատություններում: Վերջինս հունական և հռոմեական քաղաքական ու ռազմական հանրահայտ 70 գործիչների՝ զուգահեռ շարադրված (մեկ հույն և մեկ հռոմեացի) կենսագրությունների հավաքածու է (մոտ 50): Սրանցից մեզ են հասել 23 զույգ զուգահեռ կենսագրություններ (Թեսևս ու Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի ու Հուլիոս Կեսար, Դեմոսթենես ու Ցիցերոն և այլն): Ըստ Պլուտարքոսի՝ դրանք զուտ պատմական երկեր չեն, այլ իր հերոսների բնութագրումներն են, նրանց մարդկային արժանիքների ու թուլությունների գրական դիմանկարները: Միայն 4 կենսագրություն (այդ թվում` Պարսից Արտաքսերքսես I արքայի) ներկայացրել է առանձին՝ առանց համեմատությունների: Պլուտարքոսը, որպես կանոն, հույն և հռոմեացի գործիչներին ներկայացրել է լավագույն գծերով, արդարացրել է միհրդատյան և հայ-հռոմեական պատերազմներին մասնակցած հռոմեական ընչաքաղց ու փառամոլ զորավարների (Լուկուլլոս, Պոմպեոս, Կրասոս, Անտոնիոս) նվաճողական արշավանքներն Արևելքում, իսկ նրանց հակառակորդների՝ իրենց անկախության համար պայքարի ելած հայերի և պարթևների գործողությունները համարել է բարբարոսական: «Էթիկա» ընդհանուր խորագրով աշխատությունն ընդգրկում է Պլուտարքոսի բարոյախրատական, փիլիսոփայական գործերը` «Թագավորների և զորավարների ասույթները», «Հունական հարցեր», «Հռոմեական հարցեր», «Միապետության, ժողովրդավարության և օլիգարխիայի մասին», «Իզիսի և Օզիրիսի մասին» և այլն: [[Հայաստան]]ի, հայերի և հայ գործիչների մասին Պլուտարքոսը զանազան տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթներում»: Նա նկարագրել է Արտաշատի կառուցումը, մ. թ. ա. 69–66 թվականններին հայ-հռոմեական պատերազմը, Տիգրան Բ Մեծի գործունեությունը, նրա փոխհարաբերությունները՝ Լուկուլլոսի և Պոմպեոսի, Արտավազդ Բ-ի փոխհարաբերությունները՝ Կրասոսի և Անտոնիոսի հետ: Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց [[Տիգրան Բ Մեծ]] և Արտավազդ Բ թագավորները վատաբանված են: Պլուտարքոսը հիմնականում ոչ քննադատաբար է վերաբերվել օգտագործած աղբյուրներին, բայց Հերոդոտոսին հանդիմանել է հույն-պարսկական պատերազմների նկարագրության ժամանակ ցուցաբերած «կողմնակալության» համար:
 
 
== Ստեղծագործությունները ==