«Աղլաբիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Չնայած այս հաղթանակին, Աղլաբի ամիրների գերագույն ռազմական նվաճումը ձեռնարկվել էր Զիյադաթ Ալլահի կողմից՝ անմիջապես Մանսուր աթ-Թունբուդիի ապստամբությունից հետո և անկասկած ոգեշնչված էր արաբների ուժի ՝ արտաքին թատերաբեմ շեղելու մտքով: 211-ի (827) արշավանքը ընդունեց սուրբ պատերազմի կերպարանք : Բանակը վստահված էր կրթված իրավագետ Ասադ ալ-Ֆուրատին և Սուսային: Հավատի համար կռվողները և նրանց հետևորդները նավ նստեցին. նրանք արդեն լսել էին ջիհադի նավահանգստի համբավը, քանի որ գյուղը դեռ 6 տարի առաջ մատակարարվել էր ռիբատի կողմից:
Այս ռիբատը մինչև այժմ գոյություն ունի : Ազդանշանային աշտարակի ստորին մասի արձանագրության վրա գրված է Զիյադաթ Ալլահի անունը և 206 (821) տարեթիվը: Ալ-Քայրավանի մեծ մզկիթի կառուցումը վերագրվում է նույն ամիրին՝ Ուքա Նաֆիի կողմից : 670-ական թթ կառուցված այս ճոխ շինությունը, որը երկու անգամ ձևափոխվել էր 8-րդ դարի ընթացքում, իրականում աղլաբիների աշխատանքն էր : Զիյադաթ Ալլահից բացի երկու այլ ամիրներ ՝ Աբու Իբրահիմը և Իբրահիմ 2-րդը, աշխատանք են տարել դրա վրա և մեծացրել են աղոթասրահը:
== Շինարարություն ==
== Աղլաբիները կառուցողներ ==
 
[[Պատկեր:Kairouan-mosquee-cimetiere.jpg|մինի|աջից|Կայրավանի Մեծ մզկիթը]]
 
Չնայած Քրիստոնեական Աֆրիկայից ժառանգած ավանդույթները զգալի ազդեցություն էին ունեցել կառույցների ստեղծման և զարդարման մեջ (Հռոմեական խճաքարային ոճը դեռևս կիրառվում էր), աղլաբիների ճարտարապետությունը ներառում էր նաև արևելյան տարրեր: Սիրիայի, Եգիպտոսի և Միջագետքի ազդեցությունը ակներև է, և մի նոր ու հատկապես իսլամական արվեստ է առաջանում, որն իր ամենաապշեցուցիչ արտահայտությունը գտնում է ալ-Քայրավանի մեծ մզկիթում:
 
== Աղլաբիների անկումը ==
Դինաստիան իր բարգավաճման վերջին տարիները համընկել են Աբու Իսհակ Իբրահիմ 2-րդի կառավարման տարիներին, որը հաջորդել էր Աբու Աբդ Ալլահ Մուհամմադին: Նա աչքի է ընկել իր դաժանությամբ: Աբբասյան խալիֆ ալ-Մութադիդի հրամանով, ով նրա հասցեին բողոքներ էր ստացել, նա հրաժարվեց իր գահից՝ իր որդու՝ Աբու-լ-Աբաս Աբդ Ալլահի օգտի համար: Չկարողանալով ուխտագնացության գնալ ցամաքային ճանապարհով՝ նա գնաց Սիցիլիա, այնտեղից էլ՝ Կալաբրիա, որտեղ էլ մահացավ մինչև Կոսենչա հասնելը:
82 200

edits