«Աղլաբիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Չնայած այս հաղթանակին, Աղլաբի ամիրների գերագույն ռազմական նվաճումը ձեռնարկվել էր Զիյադաթ Ալլահի կողմից՝ անմիջապես Մանսուր աթ-Թունբուդիի ապստամբությունից հետո և անկասկած ոգեշնչված էր արաբների ուժի ՝ արտաքին թատերաբեմ շեղելու մտքով: 211-ի (827) արշավանքը ընդունեց սուրբ պատերազմի կերպարանք : Բանակը վստահված էր կրթված իրավագետ Ասադ ալ-Ֆուրատին և Սուսային: Հավատի համար կռվողները և նրանց հետևորդները նավ նստեցին. նրանք արդեն լսել էին ջիհադի նավահանգստի համբավը, քանի որ գյուղը դեռ 6 տարի առաջ մատակարարվել էր ռիբատի կողմից:
Այս ռիբատը մինչև այժմ գոյություն ունի : Ազդանշանային աշտարակի ստորին մասի արձանագրության վրա գրված է Զիյադաթ Ալլահի անունը և 206 (821) տարեթիվը: Ալ-Քայրավանի մեծ մզկիթի կառուցումը վերագրվում է նույն ամիրին՝ Ուքա Նաֆիի կողմից : 670-ական թթ կառուցված այս ճոխ շինությունը, որը երկու անգամ ձևափոխվել էր 8-րդ դարի ընթացքում, իրականում աղլաբիների աշխատանքն էր : Զիյադաթ Ալլահից բացի երկու այլ ամիրներ ՝ Աբու Իբրահիմը և Իբրահիմ 2-րդը, աշխատանք են տարել դրա վրա և մեծացրել են աղոթասրահը:
== Աղլաբիները կառուցողներ ==
 
[[Պատկեր:Kairouan-mosquee-cimetiere.jpg|մինի|աջից|Կայրավանի Մեծ մզկիթը]]
 
Չնայած Քրիստոնեական Աֆրիկայից ժառանգած ավանդույթները զգալի ազդեցություն էին ունեցել կառույցների ստեղծման և զարդարման մեջ (Հռոմեական խճաքարային ոճը դեռևս կիրառվում էր), աղլաբիների ճարտարապետությունը ներառում էր նաև արևելյան տարրեր: Սիրիայի, Եգիպտոսի և Միջագետքի ազդեցությունը ակներև է, և մի նոր ու հատկապես իսլամական արվեստ է առաջանում, որն իր ամենաապշեցուցիչ արտահայտությունը գտնում է ալ-Քայրավանի մեծ մզկիթում:
== Աղլաբիների անկումը ==
Դինաստիան իր բարգավաճման վերջին տարիները համընկել են Աբու Իսհակ Իբրահիմ 2-րդի կառավարման տարիներին, որը հաջորդել էր Աբու Աբդ Ալլահ Մուհամմադին: Նա աչքի է ընկել իր դաժանությամբ: Աբբասյան խալիֆ ալ-Մութադիդի հրամանով, ով նրա հասցեին բողոքներ էր ստացել, նա հրաժարվեց իր գահից՝ իր որդու՝ Աբու-լ-Աբաս Աբդ Ալլահի օգտի համար: Չկարողանալով ուխտագնացության գնալ ցամաքային ճանապարհով՝ նա գնաց Սիցիլիա, այնտեղից էլ՝ Կալաբրիա, որտեղ էլ մահացավ մինչև Կոսենչա հասնելը:
 
Իբրահիմ 2-րդի կառավարության ընթացքում Իֆրիկիայում հայտնվեց Շիական միսիոներ Աբու Աբդ Ալլահը: Սա այն մարդն էր, որն անկման հասցրեց դինաստիան և ապահովեց Ֆաթիմյան ալ-Մահդի Ուբեյդ Ալլահի հաղթանակըԱջակցություն ստանալով Քութամա բերբերներից, ում նա արդեն շրջել էր դեպի շիիզմ, Աբու Աբդ Ալլահը գնաց նվաճելու Աղլաբիների թագավորությունը: Աղլաբի ամիր Աբու Մուդար Զիյադաթ Ալլահ 3-րդը փորձում է կանգնեցնել Քութամաների ներխուժումը, սակայն վրա հասնող աղետը անխուսափելի էր: Նրան չի օգնում նաև ալ-Քայրավանի պատերի նորոգումը: Երբ նրա ուղարկած զորքերը պարտվում են, նա հայտարարում է, թե իրենք մեծ հաղթանակ են տարել, սակայն ինքն էլ պատրաստվում է հեռանալու: Նա թողնում է Ռաքքադան ՝ Իբրահիմ 2-րդի կառուցած քաղաքը և իր հետ վերցնելով այնքան գանձ, որքան կարող էր տանել, հեռանում է Եգիպտոս: Այնտեղից նա գնում է Ռաքքա, սակայն հետագայում վերադառնում է Եգիպտոս և մահանում Երուսաղեմում:
 
== Աղբյուրներ ==
Աղբյուր՝ *THE ENCYCLOPAEDIA OF ISLAM, NEW EDITION, 1986
Article- AGHLABIDS, pages 247-249
151

edits