«Եղիա Տեմիրճիպաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
link+
չNo edit summary
Տող 16.
1874-ին մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է [[Ֆրանսիա]]` [[Մարսել]]ի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար՝ Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանքորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես [[Էմիլ Լիտրե]]ի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների, այցելում [[Վիկտոր Հյուգո]]յին։
 
1876-ին վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում՝ սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880-ին «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրում Պեշիկթաշից, 1880-ին երեսփոխան՝ Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքեց, երբ դասեր ստացավ, տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս՝ Հայկական Կրթարանում։ 1882-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ 1883-ի հունվարից մինչև 1889 լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրում էր ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ 1884-ին [[Գրիգոր Զոհրապ]]ի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-ից 1887-ի մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889-ին տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Նա ոչ միայ խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=12 ֆրանս-հայերեն բառարանբառարանի]ի վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։
 
1890-ի հուլիսի 31-ին կորցնում է մորը և մնում է մենակ։ Տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև 1893-ը Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել, . փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։