«Եփրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չNo edit summary
Տող 3.
|Բնագիր անվանում =
|Պատկեր = Boat on Euphrates.jpg
|Պատկերի չափ =
|Նկարագրում = Նավակ Եփրատ գետում
|Քարտեզ = Tigr-euph.png
|Քարտեզի լայնություն =
|Քարտեզի նկարագրում =
|Երկարություն = 2780
|Ավազանի տարածք = 765 800
|Ավազան =
|Ջրի ծախս = 356
|Չափման վայր =
|Ակունք =
|Ակունքի տեղակայում =
|Ակունքի բարձրություն =
|s_lat_dir = |s_lat_deg = |s_lat_min = |s_lat_sec =
|s_lon_dir = |s_lon_deg = |s_lon_min = |s_lon_sec =
|Գետաբերան = [[Շատ Ալ-Արաբ]]
|Գետաբերանի տեղակայում =
|Գետաբերանի բարձրություն =
|m_lat_dir = |m_lat_deg = |m_lat_min = |m_lat_sec =
|m_lon_dir = |m_lon_deg = |m_lon_min = |m_lon_sec =
|Գետի թեքություն =
|Երկիր = {{Դրոշավորում|Թուրքիա}}<br /> {{Դրոշավորում|Սիրիա}}<br /> {{Դրոշավորում|Իրաք}}
|Երկրամաս =
|Վիքիպահեստ = Euphrates
}}
 
'''Եփրատը'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref> (նաև՝ '''ևփրատ''', [[արաբերեն]]՝ الفرات‎‎ ''ալ Ֆուրաթ'', [[քրդերեն]] եւև [[թուրքերեն]]՝ Fırat ''Ֆիրաթ'' [[պարսկերեն]]՝ فرات ''Ֆերաթ'' [[վրացերեն]]՝ ევფრატი ''Էվփրատի'') [[Առաջավոր Ասիա]]յի ամենաերկար գետն է՝ 2700&nbsp;կմ երկարությամբ, 673 հազար&nbsp;կմ<sup>2</sup> ավազանով։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար&nbsp;կմ<sup>2</sup>, որից 40 հազարն [[Արածանի]]ի ջրհավաքն է։
 
Եփրատը [[Հին Կտակարան]]ում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։ Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու։
 
Գետը որպես Եփրատ կազմվում է Արևմտյան Եփրատ ([[Կարասու]])՝ 450 կմ երկարությամբ և Արածանի (Մուրատ)՝ 670&nbsp;կմ երկարությամբ ճյուղերի միացումից։
 
Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում [[Ծաղկավետ]] լեռներից [[Ոսկյանց]] (3914 մ) գագաթից։ Այստեղ բխում է մի աղբյուր՝ (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել։ (Ըստ ավանդության 7-րդ դարի բյուզանդական Հերակլ կայսրը Քրիստոսի խաչը վտանգի պահին թաղել է, և երբ խաչը նորից հանել են, տեղն աղբյուր է վիթել։ Սուրբ համարվող աղբյուրի ջրի մեջ մարդիկ լողանում են և ազատվում մեղքերից)։
 
Եփրատն այնուհետև իջնում է [[Կարնո դաշտ]], որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է [[ճահիճ]]ներ (Շամբ Կարնո)։ Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը։ Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիդ Աշկալեի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է [[Դերջան]]ի ու [[Երզնկա]]յի գոգավորություններով։ Ապա մտնում է Կամախի սարահարթ՝ ստեղծելով խորը կիրճ և դուրս գալիս [[Խարբերդ]]ի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արածանի ճյուղին։ [[Կամախ]]ում է գտնվում նախկին Անի բերդը։ Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ էին թաղվում [[Արշակունի]] թագավորները և բերդում էին պահվում արքունական գանձերը։ Երզնկան համբավավոր է իբրև [[Անահիտ]] դիցուհու սրբավայր։ Այստեղ էր տեղավորված գլխավոր մեհյանը։
 
Բարձր Հայքի այս հատվածը, որը Եփրատի ավազանի վերնագավառն է, Հայկական լեռնաշխարհի ամենաերկրաշարժային շջանն է. կան բազմաթիվ տեկտոնական խզվածքներ, որոնցից դուրս են գալիս հանքային աղբյուրներ։
 
Միջին դարերի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն այցելել է Երզնկա։ Նա գրում է, որ այստեղ գոյություն ունեն բազմաթիվ տաք աղբյուրներ, ստեղծվել են ջերմուկային բաղնիքներ։ Այնուհետև տեկտոնական շարժումների հետևանքով աղբյուրների ելքերը փոփոխվել են և Երզնկայում բաղնիքները դադարել են գործելուց։
Եփրատը խոր կիրճից դուրս է գալիս Կապան Մադենի ([[Քեբան]]ի) մոտ, միանում Արածանի վտակին, ապա Մալաթիայի դաշտում բազմաթիվ վտակներ ընդունելով՝ ուժ է հավաքում պատռելու Տավրոսի լեռնաշղթան։ Գետն այստեղ սղոցել է Կիմիրխանի (Կյումուրխանի) մինչև 1500&nbsp;մ խորության անտեցեդենտ կիրճը, որտեղ 300 ջրվեժ ու քարվազ է առաջացնում։ Հորձանուտի ահարկու դղրդյունը լվում է շատ հեռվից։
 
Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ՝ Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա)։ Գետն ունի ցայտուն արտահայտված աստիճանաձև կողապատկեր (պրոֆիլ)։ Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում։
 
Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը։ գետի վերին հոսանքներում՝ Կամախից վեր՝ [[Բարձր Հայք]]ում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է՝ 0.6։ Մինչև Քեբանի [[ջրամբար]] հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը՝ 10-12 մլրդ խոր.մ, [[Արածանի]]ի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ։ Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ։ Տարեկան հոսքը 26 խոր.&nbsp;կմ է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եփրատ» էջից