«Ռուդաքի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
| signature =
}}
'''Ռուդաքի''', (ամբողջական անուն՝ {{lang-fa|ابوعبداللهابو عبدالله جعفر ابن محمد رودکی}}, {{lang-tg|Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ}} Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի) հայտնի [[բանաստեղծ]], [[երաժիշտ]] և [[երգիչ]]: Ստացել է լավ կրթություն. տիրապետել է [[արաբերեն]]ին, հրաշալի գիտեր [[Ղուրան]]ը: Ավելի քան 40 տարի գլխավորել է [[Բուխարա]]յի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության: Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել [[պալատ]]ից:
 
Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 [[բեյթ]] (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «[[Գինի|Գինու]] մայրը» ([[933]] թվական) և ինքնակենսագրական` «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «[[Քալիլա և Դիմնա]]» առակագրքից ([[932]] թվականին թարգմանել է արաբերենից):
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուդաքի» էջից