«Սլովակիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 32.
|calling_code = 421
|}}
'''Սլովակիան''' պետություն է [[Կենտրոնական Եվրոպա]]յում: Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է [[Արևմտյան Կարպատներ]]ում: Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները, և այլ լեռնաշղթաներ:
'''Սլովակիա''', պետություն Արևելյան [[Եվրոպա]]յում։ Մայրաքաղաքն է [[Բրատիսլավա]]ն։
 
== Բնական պաշարներ ==
Ընդերքում կան [[երկաթ]]ի, [[մանգան]]ի, [[ծարիր]]ի, [[մագնեզիտ]]ի, [[բազմամետաղ]]ների հանքավայրեր:
 
== Բնություն ==
Դաշտավայրերն զբաղեցնում են փոքր տարածություններ: Լեռները հիմնականում անտառապատ են: Կենդանիներից տարածված են [[արջ]]ը, [[գայլ]]ը, [[լուսան]]ը, [[աղվես]]ը, [[կզաքիս]]ը, կնգումը, [[եղջերու]]ն, գետակինճը, [[այծյամ]]ը, [[սկյուռ|սկյուռը]]: Վագ, Նիտրա, Գրոն, Օնդավա գետերը հարուստ են ձկներով:
 
=== Բնակեցում ===
Սլովակիայի տարածքը բնակեցված է եղել հին [[քարի դար]]ից: 11-րդ դարում Սլովակիան ընդգրկվել է [[Հունգաիա|Հունգարական]] թագավորության կազմի մեջ, 13–14-րդ դարերում այն գաղութացրել են գերմանացիները: 16-րդ դարի կեսին երկրի մեծ մասը զավթել է [[Օսմանյան կայսրություն]]ը, մնացած մասն անցել է Ավստրիային, իսկ ավստրո-թուրքական պատերազմից ([[1683]]–[[1699]] թվականներին) հետո [[Ավստրիա]]յին է միացվել նաև [[Հարավային Սլովակիա]]ն:
 
== Առաջին համաշխարհային պատերազմ ==
Առաջին համաշխարհային պատերազմի ([[1914]]–[[1918]] թվականներին) ավարտին` Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո, [[1918]] թվականին Սլովակիան ընդգրկվեց Միասնական Չեխոսլովակյան պետության մեջ, իսկ [[1919]] թվականի հունիսին կարճատև ժամանակով առանձնացավ: [[1938]] թվականին երկրի հարավային մասերը միացվեցին Հունգարիային, իսկ [[1939]] թվականի մարտի 14-ին դարձավ ինքնուրույն պետություն՝ Գերմանիայի «պահպանության» ներքո: Սակայն երբ 1945 թվականին խորհրդային զորքերը մտան Սլովակիա, այն կրկին միացավ Չեխիային, իսկ [[1969]] թվականին Չեխոսլովակիան հռչակվեց չեխերի և սլովակների դաշնային պետություն՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն: Արևելյան Եվրոպայի երկրներում սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո, [[1992]] թվականի դեկտեմբերի 31-ին ընդունված օրենքով, Չեխոսլովակիան բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ [[Չեխիա]]յի և Սլովակիայի:
 
== Բնակչություն ==
Սլովակիայի բնակչության գրեթե 90 %-ը սլովակներ են:
Խոշոր քաղաքներն են Բրատիսլավան, Կոշիցեն, Պրեշովը, Ժիլինան:
Սլովակիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Արդյունաբերական գլխավոր կենտրոններն են Բրատիսլավան և Կոշիցեն:
 
== Հանքեր ==
[[Հանքային լեռներ]]ի՝ [[երկաթ]]ի, [[մանգան]]ի, [[ծարիր]]ի, մագնեզիտի և բազմամետաղային հարուստ հանքավայրերի հիմքի վրա զարգացել են մետաղաձուլությունն ու մեքենաշինությունը: Կան նաև նավթավերամշակման, նավթաքիմիական, քիմիական, փայտամշակման, մանածագործական, շինանյութերի և այլ ձեռնարկություններ: Մշակում են հացահատիկային բույսեր, ձիթատուներ, [[շաքար]]ի [[ճակնդեղ]], [[ծխախոտ]]: Զարգացած են այգեգործությունը, պտղաբուծությունը, մսակաթնատու անասնաբուծությունը:
 
 
{{ՎՊԵ|Slovakia‎|Սլովակիա}}
Տող 38 ⟶ 59՝
{{Եվրոպական միության անդամ երկրներ}}
 
[[Կատեգորիա:Սլովակիա]]
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան
 
{{geo-stub}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սլովակիա» էջից