«Քրիզանթեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Різнобарвя хризантем.JPG|մինի|Գունագեղ քրիզանթեմներ]]
'''Քրիզանթեմ''' ([[լատիներեն]]` Chrysanthemum), ոսկեծաղիկ, բարդածաղկավորների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 (ԽՍՀՄ-ում՝ 70-80) [[տեսակ]]՝ տարածված [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում և [[Աֆրիկա]]յում։ 0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, [[ծաղիկներ]]ը՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր [[Աշուն|աշնանը]]։ Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։ Բազմանում է կանաչ կտրոններով, թփիկներով, հազվադեպ՝ սերմերով։ [[Հնդկաստան]]ում, [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանում]] և շրջակա երկրներում '''քրիզանթեմի''' ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական [[Բժշկություն|բժշկության]] մեջ։
 
[[Ցողուն]]ը կանգուն է, բարձրությունը՝ 0,5–1,5 մ: Տերևներն ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված: [[Ծաղիկներ]]ը լեզվակավոր, բազմաթերթ, բազմերանգ են՝ խմբված զամբյուղներում: Բազմացվում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով: Ծաղկում է աշնանը: [[Երևան]]ի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ: [[ՀՀ]]-ում առավել տարածված են սպիտակ, ոսկե [[անձրև]], խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ: Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած [[ծաղիկներ]] ստանալու նպատակով:
 
{{ՀՍՀ}}