«Գուգարքի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Գուգարք.png|450px|մինի|աջից]]
'''Գուգարքի շրջան (ՀԽՍՀ)''', վարչական շրջան [[Հայաստան]]ի հյուսիսում։ Կազմվել է [[1930]] թվականի սեպտեմբերի 9-֊ին (մինչև [[1935]] թաականը՝ [[Ղարաքիլիսա|Ղարաքիլիսայ]]ի շրջան, [[1935]]-[[1964]] թվականները՝ [[Կիրովական]]ի շրջան)։ Սահմանակից է [[Արագած]]ի, [[Հրազդան]]ի, [[Իջևան]]ի, [[Թումանյան]]ի, [[Ստեփանավան]]ի և [[Սպիտակ]]ի շրջաններին։ Բնակչությունը [[1976]] թվականի տվյալներով 27757 ազարհազար մարդ ։ Տարածությունը 776 կմ<sup>2</sup> Է։ Կենտրոնը՝ [[Մեղրուտ]]։
== Բնական պայմանները ==
[[Պատկեր:Copper crystals.jpg|250px|մինի|ձախից|պղինձ]]
Տող 17.
բանվորական օջախների հետ։ Մինչն [[1920]] թվականը կոմբջիջներ կային Ղշլաղ , Դարպաս գյուղերում և Շահալի, Քոլագերան ([[Թումանյաևծ|Թումանյաև]]), Արջուտ, Փամբակ երկաթուղային կայարաններում։ [[1921]] թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցավ [[Ղարաքիլիսա]]յի I գավառային կուսակցական կոնֆերանսը, որի մեջ միավորված Էր նան ներկայիս Գուգարքի շրջանի կուսակցական կազմակերպությունը։ Կոմբջիջներ ստեղծվեցին նան Հաջիղարա (Լեռնապատ), Բոզիգեղ (Տամզաչիման), Ցաղուբլի (Մեղրուա), Սարմսախլի (Քարաբերդ), Շահալի (Վահագնի) ն այլ գյուղերում։ Ներկա ձնով Գուգարքի շրջան կազմակերպությունը ձնավորվել է [[1930]] թվականի սեպտեմբերին։ Անցած տարիներին Գուգարքի շրջան կուսկազմակերպությունն ունեցել է 31 [[կոնֆերանս]]։ Շրջանի 67 սկզբնական կազմակերպություններում [[1976]] թվականին կար [[1481]] [[կոմունիստ]]։ ԼԿԵՄ կազմակերպությունը ձնավորվել է [[1920]]-ական թվականներին։ [[1976]] թվականին ուներ 73 սկզբնական կազմակերպություն, 3673 կոմերիտական։ Շրջանում ապրում են հայեր (62,4% , 1970), [[ադրբեջան]]ցիներ, [[ռուս]]ներ։ Միջին խտությունը 1 կմ[[2]] վրա 35,4 (1974) մարդ Է։
== Տնատեսություն ==
Գուգարքի շրջանհիմնականում գյուղատնտեսական շրջան Է: Գլխավոր ճյուղը կաթնամսատու [[անասնապահություն]]ն Է։ Գտնվելով [[Կիրովական]]ի մոտ՝ Գուգարքի շրջանի գյուղատնտեսությունը մասամբ նան մերձքաղաքային բնույթ ունի։ 77577 հա ([[1976]] թվական) հողային ֆոնդից 4254-ը [[վարելահող]] Է, [[1153]] թվականը՝ պտղատու այգիներ, 9418-ը՝ [[խոտհարք]]ներ, 18787-ը՝ [[արոտավայր]]եր, 24957-ը՝ [[անտառ]]ներ և թփուտներ։ Գյուղատնտեսական արտադրանքի 70% ֊ը բաժին է ընկնում [[անասնապահություն|անասնապահությանը]]։ [[1976]] թվականին կար 15,1 հզազարհազար գլուխ խոշոր և 21,8 հազար գլուխ մանր եղջևրավորեղջերավոր [[անասուն]], 2500 [[խոզ]]։ Կառուցվում է [[Համզաչիման]]ի խոշոր եղջերավոր անասունների արդյունահանման եղանակով անասնաբուծական համալիրը։ Կերի բազան ապահովելու համար, բացի բնական խոտհարքներից, [[1976]] թվականին ցանվել են 2900 հա կերաբույսեր։ [[Երկրագործություն|Երկրագործության]] տեսակարար կշիռն աճել է Վահագնիի (սնվում է Փամբակ գետից) ն Շահում-յանի սովետական տնտեսությունների ջրհան կայանների, Լեռնապատի, Բզովդալի [[Մեղրուտ]]ի ջրանցքնևրի կառուցման շնորհիվ։ Զբաղվում են պտղաբուծությամբ ([[խնձոր]], [[տանձ]]), հատապտուղների, ինչպես նան [[կարտոֆիլ]]ի, [[բանջարեղեն]]ի, հացահատիկի և հատիկաընդեղենի մշա-կությամբ։ [[1976]] թվականին շրջանն ուներ մեկ [[կոլտնտեսություն]] (Բզովդալ) և 16 սովետական [[տնտեսություն]]։ Գազանաբուծական սովետական տնտեսությունում (միակը Անդրկովկասում) բուծում են սև [[աղվես|աղվեսներ]], [[կզաքիս]]ներ և [[ճագար]]ներ։ Գործում են երկաթբետոնե [[կոնստրուկցիա|կոնստրուկցիա]]ների, փայտամշակման, [[կաթ]]ի, [[պահածո]]ների գործարաններ, անտառտնտեսություն, կենցաղսպասարկման կոմբինատ, [[Կիրովական]]ի [[կարի ֆաբրիկա]]յի մասնաճյուղերը Վահագնիում և Քոլագերանում, Գյուղշին տրեստը, Փամբակի երկրաբանական արշավախումբը
=== Հանքային շինանյութեր ===
Հանքային շինանյութեր (Փամբակի գրանիտ, Խնձորուտի բազալտ, Լեռնապատի սև տուֆ և բազալտ) արդյունահանում է Կիրովականի «Կիրներուդ» տրեստը։ [[1973]] թվականին արդյունաբերական ձեռնարկությունների համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 6 մլն ռուբլի։ [[1976]] թվականին շրջանի բնակելի ֆոնդը 5680 մ<sup>2</sup> էր։Գուգարքի շրջանի տարածքով է անցնում Երնան-Թբիլիսի [[երկաթուղի]]ն։ Կառուցվում է Երևան-Աղստաֆա երկաթուղու՝ Տամզաչիման-Մեղրաձոր երկաթուղային թունելը (երկարությունը՝ 8,5 կմ)։ Խճուղային ճանապարհների զարգացած ցանցի (156 կմ, որից կոշտ ծածկով՝ 130 կմ) շնորհիվ բնակավայրերը ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված են շրջկենտրոնի և [[Կիրովական]]ի հետ։ Բզովդալ գյուղի մոտից սկիզբ է առնում [[Պուշկին]]ի Լեռնանցքի տակով անցնող 1830 մ երկարությամբ ավտոխճուղային թունելը։ Շրջանն ունի կապի 18 բաժանմունք՝ երեք ավտոմատ հեռախոսակայաններով (2500 համար)։ Բոլոր բնակավայրերը էլեկտրիֆիկացված և ռադիոֆիկացված են, օգտվում են [[հեռուստատեսություն]]ից ն [[գազ]]ից։