«Պատգամավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ԴԵՊՈՒՏԱՏ (լատ․ deputatus — ուղարկ–ված), պետական իշխանության ներկայա–ցուցչական մարմինների ընտրովի ա...»:
(Տարբերություն չկա)

11:19, 20 Օգոստոսի 2014-ի տարբերակ

ԴԵՊՈՒՏԱՏ (լատ․ deputatus — ուղարկ–ված), պետական իշխանության ներկայա–ցուցչական մարմինների ընտրովի անդամ։ ՍՍՏՄ-ում Դ․ ժողովրդից լիազորված է մասնակցելու սովևտևերի կողմից պետ․ իշխանության իրականացմանը։ Դ․ ընտըր- վում է , ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքով՝ գաղտևի քվեար–կությամբ։ Գ․ կարող է լինել ՍՍՏՄ յուրա–քանչյուր քաղաքացի, անկախ ռասայական ու ազգային պատկանելությունից, սեռից, դավանանքից, կրթական ցենզից, նստա–կեցությունից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից և աևցյալ գործու- նեություևից։ Դ․ կարող են ընտրվել ՍՍՏՄ Գերագույն սովետում՝ 23, միութենա–կան և իևքնավաո հանրապետությունների Գերագույն սովետներում՝ 21, տեղական սովետներում՝ 18 տարին լրացրած քա–ղաքացիները։ Դ․ պարտավոր է մշտական կապ պահպանել ընտրողների, իրեն դե–պուտատության թեկնածու առաջադրած աշխատավորական կոլեկտիվների հետ, հասնել ընտրողների նակազնևրի կատար–մանը, նրանց իրազեկ դարձնել սովետի աշխատանքին, մասնակցել օրենքների, սովետի ու նրա մարմինների որոշումների կատարման կազմակերպմանը, կատարել քաղաքացիների կանոնավոր ընդունելու–թյուն, ընթացք տալ նրանց առաջարկու–թյուններին, դիմումներին ու գանգատնե–րին։ Դեպուտատական պարտականու–թյունների կատարման համար Դ-ին իրա–վունք է վերապաևվում՝ հարցեր մտցնելու սովետի քննարկմանը (Գերագույն սո–վետների Դ-ներն ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք), մասնակ–ցելու հարցերի քննարկմանը, որոշում–ների (օրենքների) ընդունմանը, ընտրելու և ընտրվելու սովետի մարմիններում, սո–վետի իրավասության մեջ մտնող ցանկա–ցած հարցի առնչությամբ հարցադրումով դիմելու պետ․ կառավարման մարմիննե–րին ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված ժամկետներում պատաս–խան ստանալու այդ կապակցությամբ։ ՍՍՏՄ-ում աշխատավորների դեպուտատ–ների սովետների դեպուտատների ստա–տուսի մասին օրենքը սահմանել է դեպու–տատական հիմնական երաշխիքները։ Առանց սովետի նախնական համաձայնու–թյան, իսկ սեսիաների միջև ընկած ժամա–նակամիջոցում, առանց համապատասխան սովետի գործադիր կոմիտեի կամ Գերա–գույն սովետի Նախագահության նախնա- կաև համաձայնության Դ-ին չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվու–թյան, կալանավորել կամ դատական կար–գով նրա նկատմամբ վարչական տույժի միջոցներ ձեռնարկել։ Իրեն չարդարաց- րած Դ․ կարող է ետ կանչվել ցանկացած ժամանակ։ ՏՍՍՏ Գերագույն սովետի և տեղակաև սովետների Դ-ների իրավա–կան վիճակը կարգավորվում է ՏՍՍՏ Սահ–մանադրությամբ (1937), «ՍՍՏՄ-ում աշ–խատավորների դեպուտատների սովետ¬ ների դեպուտատների ստատուսի մասին» օրենքով (1972) և ՏՍՍՏ մի շարք այլ օրենսդրական ակտերով։